ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2014 թվականի N 652-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 627-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Սոչի գործուղելու մասին» N 627-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) 3-րդ կետի 3-րդ ենթակետը «Տիգրան Մեհրաբյանինը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Կարեն Նադոյանինը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջոցով` համաձայն Կարեն Նադոյանի ներկայացրած հաշվետվության,» բառերով.
2) հավելվածը «Բ. Բարսեղյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող» տողից հետո լրացնել «Կ. Նադոյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող» տողով։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հուլիսի 15 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|