Գլխավոր տեղեկություն
Номер
N 444-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.04.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.04.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.04.2014
Дата вступления в силу
30.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 2014 թվականի N 444-Ա

 

«ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ««Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ և 67-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Գերմանիայի զարգացման վարկային բանկի աջակցությամբ իրականացվող` Լոռու մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագրի առաջին և երկրորդ փուլերի շրջանակներում արտաքին աղբյուրների հաշվին տրամադրված դրամաշնորհների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորումների գումարները՝ 1 085 500 000 դրամի չափով, որպես պետական բաժնեմաս ներդնել «Լոռի-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը։

2. Գերմանիայի զարգացման վարկային բանկի աջակցությամբ իրականացվող Շիրակի մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագրի առաջին և երկրորդ փուլերի շրջանակներում արտաքին աղբյուրների հաշվին տրամադրված դրամաշնորհների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորումների գումարները՝ 2 731 900 000 դրամի չափով, որպես պետական բաժնեմաս ներդնել «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը։

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի ընդհանուր ժողովների անցկացումը՝ կողմ քվեարկելով սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված կանոնադրական կապիտալի ավելացման որոշումներին, և կանոնադրական կապիտալների փոփոխմամբ պայմանավորված կանոնադրության փոփոխությունների գրանցումը:

4. Սահմանել, որ 2012 թվականի հունվարի 1-ից հետո Գերմանիայի զարգացման վարկային բանկի աջակցությամբ իրականացվող Շիրակի և Լոռու մարզերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագրերի շրջանակներում արտաքին աղբյուրների հաշվին տրամադրվող դրամաշնորհները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման միջոցները, հատկացման պահից մինչև դրանց ներդրումը «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալներում դիտարկվում են որպես նշված ընկերություններում երկարաժամկետ պարտավորություններ բյուջեի հանդեպ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. ապրիլի 29

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան