ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
30 ապրիլի 2014 թ. |
N 147-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՄԻՍԱՔ ՄԱՆՈՒՇՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՊՈՒՐԱԿ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Արամի, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու փողոցների և Մ. Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող պուրակն անվանակոչել հայ անվանի բանաստեղծ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անվամբ՝ «Միսաք Մանուշյանի անվան պուրակ»:
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |