ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունիսի 2012 թվականի N 560-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
Հաստատել «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2012 թվականի մարտի 19-ի ՀՕ-127-Ն, «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2012 թվականի մարտի 19-ի ՀՕ-129-Ն, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2012 թվականի մարտի 19-ի ՀՕ-130-Ն, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2012 թվականի մարտի 19-ի ՀՕ-131-Ն Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունիսի 22 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. հունիսի 22-ի N 560-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
Մի շարք օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների
NN |
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի նախագիծը ներ-կայացնելու համար պատասխանատու պետական կառա-վարման մարմնի անվանումը |
Իրավական ակտն ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1918-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2012 թ. օգոստոսի |
ՀՀ արդարադատության նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
2. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 860-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2012 թ. օգոստոսի |
ՀՀ արդարադատության նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
3. |
«Ներդրումային ֆոնդերի պետական հաշվառման կարգն ու պայմանները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2012 թ. օգոստոսի |
ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ պետական բյուջե |
4. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 25-ի N 670 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2012 թ. օգոստոսի |
ՀՀ արդարադատության նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
5. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 116-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2012 թ. օգոստոսի |
ՀՀ արդարադատության նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
6. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի N 1396-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2012 թ. օգոստոսի |
ՀՀ արդարադատության նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
7. |
«Գործունեությունը դադարեցրած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի արխիվային գործի ոչնչացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2012 թ. օգոստոսի |
ՀՀ արդարադատության նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
8. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 120-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2012 թ. օգոստոսի |
ՀՀ արդարադատության նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
9. |
«Իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթները նոտարների, փաստաբանների, փաստաբանական գրասենյակների և այլ անձանց կողմից իրականացման կարգն ու դեպքերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2012 թ. օգոստոսի |
ՀՀ արդարադատության նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
10. |
«Իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տվյալների փոփոխության դեպքում պետական միասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունների՝ ինքնաշխատ կերպով փոփոխման կարգը, համապատասխան տվյալների բազաների ցանկը և ինքնաշխատ կերպով արդիականացման ենթակա տվյալների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2012 թ. օգոստոսի |
ՀՀ արդարադատության նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
11. |
«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տեղեկություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2012 թ. օգոստոսի |
ՀՀ արդարադատության նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
12. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 174-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2012 թ. օգոստոսի |
ՀՀ արդարադատության նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
13. |
«Պաշտոնական էլեկտրոնային փոստի տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2014 թ. դեկտեմբերի |
ՀՀ արդարադատության նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
14. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 7-ի N 289 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2012 թ. օգոստոսի |
ՀՀ արդարադատության նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
15. |
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2012 թ. օգոստոսի |
ՀՀ արդարադատության նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
(հավելվածը փոփ. 19.09.12 N 910-Ա, 11.04.13 N 269-Ա, 20.06.14 N 571-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.06.2014, N 571-Ա | 21.06.2014, N 560-Ա | |
11.04.2013, N 269-Ա | 12.04.2013, N 560-Ա | |
19.09.2012, N 910-Ա | 20.09.2012, N 560-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|