«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 ապրիլի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 05014168
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
11 մարտի 2014 թ. |
թիվ 51-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԹԻՎ 231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով վարկային ռեգիստրին և «ԱՔՌԱ» վարկային բյուրոյին բանկերի, վարկային կազմակերպությունների և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից տրամադրվող տեղեկատվության հաշվետվական ձևերի բարելավման համար ծրագրային ապահովման միջոցների ձեռնարկումը,
հիմք ընդունելով «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային բյուրոներին տրամադրվող վարկային տեղեկատվության նվազագույն ցանկը սահմանելու մասին» թիվ 231-Ն որոշման 2-րդ կետում «2014 թվականի մարտի 1-ին» բառերը փոխարինել «2015 թվականի մայիսի 1-ին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2014 թ. մարտի 13 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|