ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2014 թվականի N 642-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 168-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 12-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունից հանել «շինարարական ծրագրերի, ինչպես նաև» և «այլ» բառերը.
2) 15-րդ կետը «հիմնարկ գործելու դեպքում,» բառերից հետո լրացնել «պետական կառավարման մարմնի ղեկավարի (նախարար, գերատեսչության ղեկավար և այլն) սահմանած գնումների դեպքերում,» բառերով.
3) 15-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«և պատվիրատուի ղեկավարի լիազորությունները` պետական կառավարման մարմնի միջոցների հաշվին կատարվող շինարարական ծրագրերի և այլ գնումների մասով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հուլիսի 2 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|