ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2014 թվականի N 411-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ ու 605-րդ հոդվածներով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն ընդունել «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 10 «ԳԱԶ-32214» մակնիշի տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք)` 1,340,400 դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով` համաձայն հավելվածի:
2. Նվիրատվություն ընդունած գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) նվիրատվության պայմանագիր կնքել «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության հետ` նախատեսելով դրույթ, որ պայմանագրից ծագող ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջոցներով.
2) համապատասխան նվիրատվության պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
3) հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո 1-ամսյա ժամկետում գնահատել շտապ օգնության ավտոմեքենաների վիճակը.
4) մինչև 2014 թվականի օգոստոսի 31-ը իրականացնել անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներ:
4. 2014 թվականի սեպտեմբերի 15-ին «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` վերանորոգված 10 շտապ օգնության ավտոմեքենաները հետ վերցնել և դրանք, ըստ պահանջի, նվիրաբերել մարզային բժշկական հաստատություններին:
5. Լիազորել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին մարզային բժշկական հաստատությունների հետ կնքել նվիրաբերության պայմանագրեր` պայմանագրերում նախատեսելով, որ շտապ օգնության ավտոմեքենաները պետք է օգտագործվեն բացառապես տվյալ բժշկական հաստատությունում` բժշկական ծառայություններ մատուցելու պայմանով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. ապրիլի 22 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 411-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՇՏԱՊԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ «ԳԱԶ-32214» ՄԱԿՆԻՇԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
NN ը/կ |
Մակնիշը |
Հենասարքի համարը |
Հաշվեկշռային արժեքը (դրամ) |
1. |
«ԳԱԶ-32214» |
0123892 |
149400 |
2. |
«ԳԱԶ-32214» |
0126674 |
149400 |
3. |
«ԳԱԶ-32214» |
0127070 |
149400 |
4. |
«ԳԱԶ-32214» |
0125661 |
139400 |
5. |
«ԳԱԶ-32214» |
0126534 |
149400 |
6. |
«ԳԱԶ-32214» |
0126872 |
149400 |
7. |
«ԳԱԶ-32214» |
0127067 |
119600 |
8. |
«ԳԱԶ-32214» |
075576 |
114200 |
9. |
«ԳԱԶ-32214» |
0083394 |
106000 |
10. |
«ԳԱԶ-32214» |
0081509 |
114200 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.10.2014, N 1133-Ա | 18.10.2014, N 411-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|