ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2014 թվականի N 419-Ա
ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` Միավորված ազգերի զարգացման ծրագրի սեփականությունը հանդիսացող 7676,9 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով «Նիսան Պատրոլ» 4.8 մակնիշի տրանսպորտային միջոցը (շարժիչի համարը՝ TB 48024540, թափքի համարը` JN 8 FY 15Y 94X523381, պետական համարանիշը՝ 279 ՏՏ 60, արտադրման տարեթիվը՝ 2004 թվական) ընդունել որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. ապրիլի 22 Երևան |