Գլխավոր տեղեկություն
Номер
N 280-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.04.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
09.04.2014
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
09.04.2014
Дата вступления в силу
10.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 ապրիլի 2014 թվականի N 280-Ա

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի պահանջներով՝

1. Համաշխարհային բանկի պատվիրակության հետ Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի շրջանակներում Միջազգային զարգացման ընկերակցության կողմից առաջարկվող 7 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից առաջարկվող 23 մլն ԱՄՆ-ի դոլար փոխառության շուրջ Երևանում ավարտական բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել բանակցային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Լիազորել հայկական պատվիրակության ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի նպատակներն ու իրականացման մանրամասները, ֆինանսավորման պլանը, ֆինանսավորման դրույթներն ու պայմանները՝ ինչպես սահմանված է ֆինանսավորման և վարկային համաձայնագրերի նախագծերում, և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Տ. Սարգսյան

 

2014 թ. ապրիլի 9

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

ապրիլի 9-ի N 280-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ս. Կարապետյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար (հայկական պատվիրակության ղեկավար)

   

Ա. Բաղդասարյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ

   

Ա. Մարության

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության հաշվառման և սպասարկման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ

   

Ա. Ավետիսյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ

   

Լ. Հարությունյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի պաշտոնակատար

Վ. Գաբրիելյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան