Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-96
Տիպ
Հրամանագիր
Тип
Исходный акт (01.05.1992-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳԽՏ 1992/9(1013)
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
01.05.1992
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
01.05.1992
Дата вступления в силу
01.05.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԲԱՆԱՁԵՎԻՆ ԿԻՑ ՈՒՂՂՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Միջազգային արժութային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, Միջազգային ֆինանսական կորպորացիային, Զարգացման միջազգային ասոցիացիային, Կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը և Կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, որոշում եմ.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունը, Միջազգային արժութային հիմնադրամի պայմանագրի դրույթների 28 հոդվածին համապատասխան, ընդունում է միջազգային արժութային հիմնադրամի կառավարիչների խորհրդի 1990 թվականի հունիսի 28-ի հ. 45-3 բանաձևին կից ուղղումներն ու առաջարկությունները, որոնք պետք է ներառվեն Միջազգային արժութային հիմնադրամի պայմանագրի դրույթների համակարգում:

2. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

1 մայիսի 1992 թ.

ՆՀ-96

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան