Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-281
Տիպ
Հրամանագիր
Тип
Ինկորպորացիա (28.03.1994-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳԽՏ 1994/6
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
28.03.1994
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
28.03.1994
Дата вступления в силу
28.03.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

 ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 75-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի նշանավորումն Երևանի պետական համալսարանի հիմնադրման 75-ամյակի, որոշում եմ.

1. Երևանի պետական համալսարանի հիմնադրման 75-ամյա հոբելյանի կապակցությամբ 1994 թվականի հոկտեմբերի 6-ից 8-ը կազմակերպել հանդիսավոր միջոցառումներ:

2. Ստեղծել հոբելյանական հանձնաժողով հետևյալ կազմով`

 

Լևոն ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ - Հայաստանի Հանրապետության նախագահ
Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ - Հայաստանի Հանրապետության վարչապետ
Արմենակ ՂԱԶԱՐՅԱՆ - Հայաստանի Հանրապետության պետական նախարար
Ռաֆայել ՂԱԶԱՐՅԱՆ

- Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի
կրթության և գիտության, լեզվի և մշակույթի հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահ

Վարդգես ԳՆՈՒՆԻ

- Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և
գիտության նախարար

Ռադիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ - Երևանի պետական համալսարանի ռեկտոր
Ռոմեո ՇԱԽԱԹՈՒՆՅԱՆ - Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր

 

3. Հանձնաժողովին` երկամսյա ժամկետում հաստատել Երևանի պետական համալսարանի հիմնադրման 75-ամյա հոբելյանի հետ կապված հանդիսավոր միջոցառումների ծրագիր:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` նախատեսել համապատասխան միջոցներ հանձնաժողովի կողմից հաստատված ծրագրի իրականացումն ապահովելու համար:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

28 մարտի 1994 թ.

ՆՀ-281