ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2014 թվականի N 574-Ա
ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ` ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Եվրոպայի խորհրդի քաղաքական դպրոցների շրջանավարտների սեմինարին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի` 2014 թվականի հունիսի 19-20-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հունիսի 20 Երևան |