Գլխավոր տեղեկություն
Номер
N 485-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.05.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
23.05.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.05.2014
Дата вступления в силу
24.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մայիսի 2014 թվականի N 485-Ա

 

ՏԻԳՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ՝ ՄՈՒՄԲԱՅ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ընդունել ի գիտություն, որ «IPHEX-2014» դեղագործության միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանի` 2014 թվականի մայիսի 20-23-ը Մումբայ (Հնդկաստանի Հանրապետություն)՝ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Տիգրան Հարությունյանի՝ Մումբայ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. մայիսի 23

Երևան