Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-160
Տիպ
Հրամանագիր
Тип
Исходный акт (18.10.1992-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳԽՏ 1992/6(1010)
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
18.10.1992
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
18.10.1992
Дата вступления в силу
18.10.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

1992 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի համաձայն, որոշում եմ.

1. 1992 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացնել արական սեռի այն քաղաքացիների աշնանային զորակոչ, որոնց 18 տարին լրանում է մինչև սեպտեմբերի 1-ը, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք կորցրել են նախկինում ստացած տարկետման իրավունքը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա սահմանել 1992 թվականի աշնանային զորակոչի կազմակերպման և անցկացման կարգը:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

18 հոկտեմբերի 1992 թ.

ՆՀ-160