Գլխավոր տեղեկություն
Номер
N 301-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.04.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
11.04.2014
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
11.04.2014
Дата вступления в силу
12.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 ապրիլի 2014 թվականի N 301-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան և Հայաստանի Հանրապետության կողմից մարդու իրավունքների ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգելու ու Եվրոպայի խորհրդի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի համաձայն Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության ազգային չորրորդ զեկույցը նախապատրաստելու նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի։

2. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից մշակված Հայաստանի Հանրապետության ազգային չորրորդ զեկույցը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Տ. Սարգսյան

 

2014 թ. ապրիլի 11

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

ապրիլի 11-ի N 301-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Կ. Սուջյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի վարիչ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)

   

Ա. Առաքելյան

- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ

   

Կ. Բակոյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնի պետ

   

Ն. Գուլյան

- ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի գրասենյակի օգնական, ազգային փոքրամասնությունների հարցերով պատասխանատու մասնագետ

   

Գ. Գույումջյան

- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ

   

Կ. Մինասյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի վարչության զարգացման ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ

   

Տ. Միքայելյան

- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ

   

Լ. Բալասանյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթական վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի գլխավոր մասնագետ

   

Դ. Միքայելյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատար

   

Դ. Գասպարյան

- Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ)

   

Տ. Խաչատրյան

- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական (համաձայնությամբ)

   

Ռ. Մախմուդյան

- ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության պետ (համաձայնությամբ)

   

Կ. Կոյումջյան

- ՀՀ ազգային վիճագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ (համաձայնությամբ)

   

Ա. Ներսիսյան

- ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական և լիցենզավորման վարչության իրավական ապահովման բաժնի պետ (համաձայնությամբ)

   

Ս. Բաքոյան

- ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ (համաձայնությամբ)

   

Հ. Հակոբյան

- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության արտաքին հարաբերությունների բաժնի պետ (համաձայնությամբ)

   

Հ. Դավթյան

- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության առաջատար մասնագետ (համաձայնությամբ)

   

Լ. Հակոբյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի երկրորդ քարտուղար (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի պաշտոնակատար

Վ. Գաբրիելյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան