Գլխավոր տեղեկություն
Номер
N 359-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.04.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.04.16/19(1032) Հոդ.299
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.04.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.04.2014
Дата вступления в силу
17.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 ապրիլի 2014 թվականի N 359-Ն

 

«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ ԱՆՏԱՌԱՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ԱՆՀԱՏՈՒՑԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՆԱԽԱՏԵՍՄԱՆ, «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության և ֆիզիկական անձանց միջև անտառատնկարկների մաքրման նպատակով կնքված պայմանագրերի կատարման շրջանակներում կուտակված անտառանյութը «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ֆիզիկական անձանց տրամադրում է անհատույց:

2. «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն ազատել «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության և ֆիզիկական անձանց միջև անտառատնկարկների մաքրման նպատակով կնքվող պայմանագրերի կատարման շրջանակներում փայտանյութի օգտագործման համար վճարման ենթակա բնօգտագործման վճարի վճարումից:

3. Առաջարկել «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության և ֆիզիկական անձանց միջև անտառատնկարկների մաքրման նպատակով կնքվող պայմանագրերում նախատեսել անտառատնկարկների տրամադրման անհատուցելիության վերաբերյալ դրույթ, իսկ արդեն կնքված պայմանագրերում կատարել սույն որոշման 1-ին կետին համապատասխան փոփոխություն:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. ապրիլի 3
Երևան