Գլխավոր տեղեկություն
Номер
N 149-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.07.2014-11.04.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2004.12.17/28(176) Հոդ.378
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
16.11.2004
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
16.11.2004
Дата вступления в силу
27.12.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.10.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 դեկտեմբերի 2004 թ.

Պետական գրանցման թիվ 60004326

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

16 նոյեմբերի 2004 թ.
ք. Երևան

N 149-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիայի արտահանման կարգը (հավելված)։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`
   

Ռ. Նազարյան

 


Հավելված

  


Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2004 թվականի նոյեմբերի 16-ի
N 149-Ն որոշմամբ

 

Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիայի արտահանման կարգ

 

Սույն կարգը կանոնակարգում է Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիայի արտահանման գործընթացը։ Սույն կարգը չի տարածվում Իրանի Իսլամական Հանրապետության հետ իրականացվող գազ` էլեկտրական էներգիայի դիմաց գործարքի շրջանակում Իրանի Իսլամական Հանրապետություն էլեկտրական էներգիայի արտահանման գործընթացի վրա:

(նախաբանը լրաց. 17.04.13 N113-Ն, խմբ. 21.05.14 N 127-Ն)

1. Էլեկտրական էներգիայի արտահանում կարող է իրականացնել էլեկտրական էներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձը (այսուհետ՝ Արտահանող), որն ունի.

ա) էլեկտրական էներգիայի արտահանման պայմանագիր օտարերկրյա գնորդի հետ,

բ) արտահանման նպատակով էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագիր էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձի հետ (այսուհետ՝ Արտադրող),

գ) արտահանման նպատակով էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման պայմանագիր էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձի հետ (այսուհետ՝ Հաղորդող),

դ) արտահանման նպատակով հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման պայմանագիր էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձի հետ (այսուհետ՝ Հաշվարկային կենտրոն),

ե) արտահանման նպատակով էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայությունների մատուցման պայմանագիր էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձի հետ (այսուհետ՝ Համակարգի օպերատոր)։

2. Սույն կարգի 1-ին կետի բ) - ե) ենթակետերում նշված պայմանագրերի օրինակելի ձևերը կամ պարտադիր պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով)։

3. Սույն կարգի 1-ին կետում նշված պայմանագրերը ուժի մեջ են մտնում Հանձնաժողովում գրանցվելու պահից։

4. Արտահանման նպատակով էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագիր չի կնքվում, եթե Արտահանող է հանդիսանում Արտադրողը և արտահանում է իր կողմից արտադրված էլեկտրական էներգիան։

5. Արտահանումը իրականացվում է միայն ներքին շուկայի հագեցվածության դեպքում, երբ էլեկտրաէներգիայի արտահանումը չի հակասում ներքին շուկայի սպառողների շահերին։

6. Ելնելով սույն կարգի 5-րդ կետից, արտահանումն իրականացվում է էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի տարեկան հաշվեկշիռը սահմանափակող Արտադրողների («Հրազդանի էներգետիկ կազմակերպություն («ՀրազՋԷԿ») բաց բաժնետիրական ընկերություն, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայան) արտադրած էլեկտրաէներգիայի հաշվին։

(6-րդ կետը լրաց. 17.04.13 N113-Ն, փոփ. 21.05.14 N 127-Ն)

7. Արտահանման համար էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի, համակարգի օպերատորի և հաղորդման ծառայությունների մատուցման սակագները սահմանում է Հանձնաժողովը։

8. Համակարգի օպերատորը իրականացնում է էլեկտրաէներգետիկական համակարգի տնտեսական կարգավորում արտահանման և ներքին սպառման գումարային բեռնվածքի համար։

9. Էլեկտրաէներգիայի արտահանման նպատակով կարող են ներգրավվել՝

ա) էլեկտրաէներգիայի ներքին պահանջարկի համար էլեկտրաէներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող անձի (այսուհետ՝ Բաշխող) կողմից պատվիրված արտադրող հզորությունները.

բ) էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան պլանում չներգրավված և Բաշխողի կողմից չպատվիրված արտադրող հզորությունները։

10. Սույն կարգի 9-րդ կետով նախատեսված դեպքերում Արտադրողի կողմից Արտահանողին առաքված էլեկտրաէներգիայի ամսական քանակը (WԱԱ) որոշվում է հետևյալ բանաձևով՝

 

WԱԱ = WՀԱ + WՀԱ + WԲԱ

 

որտեղ՝

WՀԱ - արտահանման կետում Հաղորդողի կողմից Արտահանողին հանձնված էլեկտրաէներգիայի քանակությունն է,

WՀԱ - հաղորդման ցանցում արտահանված էլեկտրաէներգիայի կորուստների մեծությունն է,

WԲԱ - բաշխման ցանցում, արտահանված էլեկտրաէներգիայի տարանցմամբ պայմանավորված, էլեկտրաէներգիայի կորուստների մեծությունն է։

Հաղորդման ցանցում արտահանվող էլեկտրաէներգիայի (DWՀԱ) կորուստները հաշվարկվում են Հաշվարկային կենտրոնի կողմից, հիմք ընդունելով հաշվարկային ամսում հաղորդման ցանցերի փաստացի կորուստների տեսակարար (տոկոսային) մեծությունը։ Բաշխման ցանցում արտահանման տարանցմամբ պայմանավորված (DWԲԱ) կորուստները հաշվարկվում են Հաշվարկային կենտրոնի կողմից ըստ Բաշխողի ցանցերում փաստացի բացարձակ կորուստների համամասնական տարանջատման սկզբունքի։

11. Սույն կարգի 9-րդ կետի ա) ենթակետով նախատեսված դեպքում Արտահանողի կողմից Արտադրողին վճարման ենթակա ամսական գումարը որոշվում է հետևյալ բանաձևով.

Գ = դW * WԱԱ + (դ - դ) Nանվ *

tարտ
tամս

որտեղ՝

դW, դ և դ - համապատասխանաբար էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց առաքվող էլեկտրաէներգիայի (կՎտժ), աշխատանքի մեջ և սառը պահուստում գտնվող հզորությունների (կՎտ)` Հանձնաժողովի կողմից սահմանված սակագնային դրույքներն են.

Nանվ - արտահանումը ապահովելու համար սառը պահուստի վիճակից վերագործարկված ագրեգատի անվանական հզորությունն է.

tարտ - հաշվարկային ամսվա ընթացքում վերագործարկված ագրեգատի արտահանման ապահովման համար աշխատած ժամերի քանակն է.

tամս - հաշվարկային ամսվա ժամերի քանակն է։

Աշխատանքային և պահուստային հզորությունների միևնույն դրույքի դեպքում Արտահանողը վճարում է միայն էներգիայի դրույքով։

(11-րդ կետը փոփ. 20.10.06 N 236-Ն)

12. Ներքին պահանջարկի ապահովման նպատակով սույն կարգի 9-րդ կետի ա) ենթակետով նախատեսված հզորությունների օգտագործման անհրաժեշտության դեպքում Համակարգի օպերատորը դադարեցնում է արտահանումը։

13. Սույն կարգի 9-րդ կետի բ) ենթակետով նախատեսված դեպքում արտահանումը դադարեցվում է այդ սարքավորումների անաշխատունակության դեպքում, եթե էլեկտրաէներգետիկական համակարգը հնարավորություն չունի շարունակել արտահանումը ներքին սպառման համար նախատեսված պահուստային հզորությունների հաշվին։

Եթե էլեկտրաէներգետիկական համակարգը հնարավորություն ունի պահուստային հզորությունների հաշվին շարունակելու արտահանումը, ապա այդ հզորությունների պատվիրատու հանդիսացող Բաշխողի վճարը Արտահանողի հետ էլեկտրա-էներգիայի առուվաճառքի պայմանագիր ընքած Արտադրողից պակասեցվում է հետևյալ բանաձևով հաշվարկված չափով՝

 

ՊՎ = Դ

Nանվ T1արտ
Tամս

 

որտեղ՝

 

Nանվ - արտահանման համար ներգրավված ագրեգատի (բլոկի) անվանական հզորությունն է։

t` արտ - հատուկ արտահանման համար գործարկված սարքավորման անաշխատունակության ժամանակահատվածն է (ժամ), որի ընթացքում արտահանումը իրականացվում է ներքին սպառման հուսալիությունը ապահովող պահուստներից։

14. Արտադրողի կողմից Արտահանողին էլեկտրաէներգիայի առաքումն իրականացվում է տվյալ Արտադրողի համար Հանձնաժողովի կողմից սահմանված էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց առաքվող էլեկտրաէներգիայի դրույքով:

(14-րդ կետը խմբ. 20.10.06 N 236-Ն)

15. Եթե Արտադրողը արտահանման նպատակով էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագրեր է կնքել մի քանի Արտահանողների հետ միևնույն պայմաններով՝ սույն կարգի 9-րդ կետի համաձայն, ապա Արտահանողների համար առանց խտրականության գործում են միևնույն սակագները։

16. Արտահանողի հետ արտահանման նպատակով էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագիր ունեցող Արտադրողը իր կողմից հաղորդման կամ բաշխման ցանց առաքված և արտահանված էլեկտրաէներգիայի քանակները հաշվեկշռելու համար պարտավոր է Բաշխողի հետ կնքել «Էլեկտրաէներգիայի առուվաճառքի լրացուցիչ (հաշվեկշռող) պայմանագիր», որի օրինակելի ձևը կամ պարտադիր պայմանները սահմանում է Հանձնաժողովը։ Տվյալ հաշվարկային ժամանակահատվածի համար, Արտադրողի կողմից Բաշխողին առաքած էլեկտրաէներգիայի քանակությունը (WԲ) որոշվում է հետևյալ բանաձևով՝

 

WԲ = WԱՌ - WԱԱ

 

որտեղ՝

 

WԱՌ - Արտադրող-Հաղորդող, Արտադրող-Բաշխող և Արտադրող-սպառող սահմանազատման կետերում Արտադրողի կողմից առաքված էլեկտրաէներգիայի գումարային քանակությունն է։

Եթե WԲ-ն բացասական մեծություն է, ապա էլեկտրաէներգիայի այդ քանակությունն Արտադրողը գնում է Բաշխողից` էլեկտրաէներգիայի առուվաճառքի լրացուցիչ (հաշվեկշռող) պայմանագրով սահմանված կարգով: Հետագա հաշվարկային ժամանակահատվածում, երբ WԲ-ն ունենում է դրական նշան, վերոնշյալ էլեկտրաէներգիայի քանակության չափով Բաշխողը պարտավոր է գնել Արտադրողից` տվյալ Արտադրողի համար Հանձնաժողովի կողմից սահմանված էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց առաքվող էլեկտրաէներգիայի դրույքով:

(16-րդ կետը փոփ. 20.10.06 N 236-Ն)

17. Սույն կարգով չկարգավորված հարաբերությունները կանոնակարգվում են սույն կարգի 1-ին կետով նախատեսված պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով։

(հավելվածը փոփ., խմբ. 20.10.06 N 236-Ն, լրաց. 17.04.13 N113-Ն, խմբ., փոփ. 21.05.14 N 127-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան