Գլխավոր տեղեկություն
Номер
N 311-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (04.04.2014-27.08.2014)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.04.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.04.2013
Дата вступления в силу
05.04.2013

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 ապրիլի 2013 թվականի N 311-Ա

 

«ՍԱԼՍԱ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետի «ե» ենթակետը և 67-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Սալսա դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերությունում ստեղծել ընկերության տնօրենների խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ) և հաստատել խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Սալսա դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը՝ ներառյալ խորհրդի իրավասությունների սահմանումը՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, և այդ փոփոխությունների պետական գրանցումն իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. ապրիլի 4

Երևան

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

ապրիլի 4-ի N 311-Ա որոշման

 

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

«ՍԱԼՍԱ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

 Ս. Թադևոսյան

- ՀՀ քաղաքաշինության նախարար 

 Կ. Արեյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ

 Ա. Օրբելյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Վ. Գասպարյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ

 Տ. Մարկոսյան

- ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական

 Հ. Սարգսյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն

(հավելվածը փոփ. 27.03.14 N 327-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան