ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մարտի 2014 թվականի N 326-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և 688-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն ամրացված «ՈԻԱԶ 31519» մակնիշի (պետհամարանիշը՝ 048ՈՍ07, շարժիչը՝ 0903396, թափքը՝ 0033964, թողարկման տարեթիվը՝ 1998 թվական), 2200000 դրամ մնացորդային արժեքով և «ՈԻԱԶ 31519» մակնիշի (պետհամարանիշը՝ 065ՈՍ10, շարժիչը՝ 0903693, թափքը՝ 0033957, թողարկման տարեթիվը՝ 1998 թվական), 2200000 դրամ մնացորդային արժեքով տրանսպորտային միջոցները (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը` դրանում նախատեսելով, որ պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. ապրիլի 3 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|