Գլխավոր տեղեկություն
Номер
N 1256-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (12.04.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.11.27/63(1003) Հոդ.1124
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.11.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.11.2013
Дата вступления в силу
07.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 նոյեմբերի 2013 թվականի N 1256-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԳԱՎԱՆԴԻ ԵՎ ԳԵՏԱՓՆՅԱ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 990-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց., փոփ. 19.03.14 N 288-Ն)

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածով, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 7-րդ և 18-րդ հոդվածներով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա ձևավորված` քաղաքի զարգացման հեռանկարները, Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 19-ին ստորագրված վարկային համաձայնագրով իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի շրջանակներում նախատեսվող քաղաքային մայրուղու շինարարական աշխատանքները՝ սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում նշված տարածքներում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`

1) սույն կետում նշված ճանապարհաշինական ծրագրերի (Երևան քաղաքի հյուսիսը հարավին միացնող մայրուղու, Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկից մինչև Արտաշատի խճուղու` Նորագավիթը շրջանցող միջպետական նշանակության մայրուղի և Շիրակի փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային միացնող մայրուղի) իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, և ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ`

ա. առաջարկվող տրանսպորտային հանգույցների և ճանապարհային հատվածների շինարարությունը Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված, Երևանի կենտրոնն արևմուտքից և արևելքից շրջանցող արագընթաց ճանապարհների բաղկացուցիչ մասերն են կազմում,

բ. Երևանի կազմավորված մայրուղային ցանցը պայմանավորված է քաղաքի կենտրոնով տարանցիկ տրանսպորտային կապերի իրականացմամբ, ինչը հանգեցրել է քաղաքի կենտրոնական մասում տրանսպորտային հոսքերի անթույլատրելի խտացմանը և դրա հիմնական մայրուղիների գերբեռնվածությանը: Ապահովված չեն հյուսիս-հարավ, արևմուտք-արևելք ուղիղ մայրուղային տրանսպորտային կապերը, որոնք այսօր հիմնականում իրականացվում են հարակից ծայրամասային բնակելի տարածաշրջանները միմյանց կապող շառավղային մայրուղիներով և որոնք իրար են կապված քաղաքի կենտրոնական մասով: Այդ պատճառով քաղաքի գլխավոր փողոցների մեծ մասը գերծանրաբեռնված է, իսկ կարևորագույն տրանսպորտային հանգույցներն ու խաչմերուկները գործնականում կանոնակարգված չեն: Քաղաքի ճանապարհային ցանցի այդպիսի իրավիճակը կտրուկ նվազեցնում է տրանսպորտի երթևեկության անվտանգության մակարդակը, նպաստում է խցանումների առաջացմանը, և, որպես հետևանք, հաճախակի հանգեցնում է տրանսպորտի երթևեկության կաթվածահարմանը և շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակի վատթարացմանը: Առաջարկվող ճանապարհները ներկայումս թերի են, ծանրաբեռնված` տարբեր ժամանակներում մասնակի, առանձին հատվածներով իրականացված լինելու պատճառով: Նախատեսված ճանապարհների ամբողջ երկարությամբ ամբողջականացումը կնպաստի Երևանի կենտրոնը տարանցիկ տրանսպորտային միջոցներից բեռնաթափելու խնդրի լուծմանը,

գ. ճանապարհաշինության արդյունքում մասնակիորեն կլուծվեն Երևան քաղաքում ավտոմեքենաների թվի կտրուկ ավելացման պատճառով առաջացած ավտոճանապարհների գերբեռնվածության բեռնաթափման խնդիրները.

2) հաշվի առնելով նշվածները` մշակվել են`

ա. Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկից մինչև Արտաշատի խճուղու` Նորագավիթը շրջանցող միջպետական նշանակության մայրուղու նախագիծը,

բ. Շիրակի փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային միացնող մայրուղու նախագիծը:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների ձեռք բերող է Հայաստանի Հանրապետությունը, որի անունից Երևան քաղաքի վարչական սահմաններում հանդես է գալիս Երևանի քաղաքապետը, Արարատի մարզի Արգավանդի և Գետափնյա գյուղական համայնքների վարչական սահմաններում` Արարատի մարզպետը.

2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2014 թվականի հուլիսի 1-ն է.

3) սույն որոշմամբ գերակա հանրային շահ ճանաչված Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության օտարման գործառույթներն իրականացնում է Երևանի քաղաքապետը.

4) սույն որոշմամբ գերակա հանրային շահ ճանաչված Արարատի մարզի Արգավանդի և Գետափնյա գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության օտարման գործառույթներն իրականացնում է Արարատի մարզպետը.

5) սույն որոշմամբ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1275-Ն որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևերով.

6) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող և սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու լիազոր մարմինը Երևան քաղաքի վարչական սահմաններում Երևանի քաղաքապետն է, իսկ Արարատի մարզի Արգավանդի և Գետափնյա գյուղական համայնքների վարչական սահմաններում` Արարատի մարզպետը:

(2-րդ կետը լրաց., փոփ. 19.03.14 N 288-Ն)

3. Լիազորել Երևանի քաղաքապետին և Արարատի մարզպետին՝

1) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված, համապատասխանաբար Երևան քաղաքի վարչական սահմաններում և Արարատի մարզի Արգավանդի և Գետափնյա գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքներում առկա պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի` պետության և հասարակության կարիքների համար, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, գույքի օտարման գործառույթների իրականացման ընթացքում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:

(3-րդ կետը լրաց., փոփ. 19.03.14 N 288-Ն)

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի «Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արգավանդի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 990-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «2014 թվականի հունվարի 1-ն է» բառերը փոխարինել «2014 թվականի հուլիսի 1-ն է» բառերով.

2) որոշման NN 1, 2 և 3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 4 հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. նոյեմբերի 22
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 14-ի N 1256-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԳԱՎԱՆԴԻ ԵՎ ԳԵՏԱՓՆՅԱ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

(վերնագիրը լրաց., փոփ. 19.03.14 N 288-Ն)

NN
ը/կ

Գտնվելու վայրը և նկարագիրը

Նկարագրության արձանագրության կազմման ժամկետը

1.

Արշակունյաց 119, Արշակունյաց 121, Արշակունյաց 135/15, Արշակունյաց պողոտա 286/4, Արշակունյաց պողոտա 286/8, Արշակունյաց պողոտա 286/13, Արշակունյաց պողոտա 286/14, Արշակունյաց պողոտա 286/17, Արշակունյաց պողոտա 286/18, Արշակունյաց պողոտա 286/19, Արշակունյաց 288/4, Արշակունյաց 324/6, Արտաշատի խճուղի 2/5, Արտաշատի խճուղի 5/4, Երևան-Արտաշատ խճուղու վրա գտնվող բենզալցակայան՝ 0431-0001 ծածկագրով, Նորագավիթ 1-ին փող., 1-ին նրբ. 4, Նորագավիթ 1-ին փող. 1-ին փակ. 8/1, Նորագավիթ 1-ին փող. 1-ին փակ. 8/2, Նորագավիթ 1-ին փող. 1-ին փակ. 8/3, Նորագավիթ 1-ին փողոց 3, Նորագավիթ 1-ին փող. 2-րդ փակ. 1/1, Նորագավիթ 1-ին փողոց 2-րդ փակ. 7, Նորագավիթ 1-ին փողոց 2-րդ փակ. 7/1, Նորագավիթ 1-ին փողոց 2-րդ փակ. 2/1, Նորագավիթ 1-ին փող. 2-րդ նրբ. 5, Նորագավիթ 1-ին փող. 2-րդ նրբ. 5/1, Նորագավիթ 1-ին փողոց 7ա, Նորագավիթ 1 փողոց 2-րդ փակ. 2, Նորագավիթ 3-րդ փող. 1-ին նրբ. 17/1, Երևան համայնքի 0355-0003 ծածկագրով հողամաս

8 ամիս

2.

Արգավանդի գյուղական համայնքի հողեր, Արգավանդ համայնքի 0067-0001 ծածկագրով հողամաս, Արգավանդ համայնքի 0067-0002 ծածկագրով հողամաս, Գետափնյա գյուղական համայնքի հողեր, Կենտրոնական 1-ին փող. 2/2

8 ամիս

(հավելվածը լրաց., փոփ. 19.03.14 N 288-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 14-ի N 1256-Ն որոշման

 

Ս Խ Ե Մ Ա

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱՑԱՌԻԿ՝ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 14-ի N 1256-Ն որոշման

 

Ս Խ Ե Մ Ա

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱՑԱՌԻԿ՝ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 14-ի N 1256-Ն որոշման

 

 

«Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 26-ի N 990-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԳԱՎԱՆԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

NN
ը/կ

Գտնվելու վայրը և նկարագիրը

Նկարագրության արձանագրության կազմման ժամկետը

1.

Արշակունյաց պողոտա ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաավիացիոն ինստիտուտ, Արշակունյաց պողոտա 119/1, Արշակունյաց պողոտա 127/3, Արշակունյաց պողոտա 131, Արշակունյաց պողոտա 135/3, Արշակունյաց 292ա բազմաբնակարան շենք, Արշակունյաց պողոտա 286, Արշակունյաց պողոտա 288 (2 միավոր), Արշակունյաց պողոտա 318/2, Արշակունյաց պողոտա 324/4, Արտաշատի խճուղում գտնվող հողամաս, Արտաշատի խճուղի 14/4, Արտաշատի խճուղի 15/1, Նորագավիթ 1-ին փողոց 1, Նորագավիթ 1-ին փողոց 1 տար., Նորագավիթ 1-ին փողոց 1-ին նրբանցք 6, Նորագավիթ 1-ին փողոց 2-րդ նրբ. 3, Նորագավիթ 1-ին փողոց 1 փակ. 10, Նորագավիթ 1-ին փողոց 1 նրբ. 14, Նորագավիթ 1-ին փողոց 1 փակ. 2, Նորագավիթ 1-ին փողոց 2 փակ. 1, Նորագավիթ 1-ին փողոց 2 փակ. 3, Նորագավիթ 1-ին փող. 1-ին փակ. 8, Աշտարակի խճուղի 2/5 («Նաիրիտ գործարան» ՓԲԸ):

14 ամիս

2.

Շիրակի փող. 72 շենքին հարակից տարածքում ավտոտնակ, Շիրակի փող. 72/8, Շիրակի փող. 74 շենքի մոտ գտնվող ավտոտնակ, Շիրակի փող. 74 հասցեում վուլկանացման կետ, Շիրակի փող. 74, Շիրակի փող. 74/4, Շիրակի փող. 74/5, Շիրակի փող. 74/6, Շիրակի փող. 74/7, Շիրակի փող. 74/8, Շիրակի փող. 74/9, Ծովակալ Իսակովի պող. գտնվող հողամաս, Սարալանջի 23/1, Սարալանջի փող. 27, Սարալանջի փող. 33, Սարալանջի փող. 39:

14 ամիս

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 26-ի N 990-Ն որոշման

 

Ս Խ Ե Մ Ա

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱՑԱՌԻԿ՝ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ

 

 

Հավելված N 3

 ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 26-ի N 990-Ն որոշման

 

Ս Խ Ե Մ Ա

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱՑԱՌԻԿ՝ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ

 

»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան