Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 35-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.02.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.04.01/7(486).1 Հատուկ բաժին
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
25.02.2014
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
25.02.2014
Дата вступления в силу
26.02.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

25 փետրվարի 2014 թ.

թիվ 35-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ԹԻՎ 755, 755/2, 755/3, 755/4, 755/8, 755/10, 755/11) ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ժզ) ենթակետը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 37-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2014 թվականի փետրվարի 19-ի թիվ 7 արձանագրություն) և «ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» փակ բաժնետիրական ընկերության 2014 թվականի փետրվարի 13-ի դիմումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 755 լիցենզիան:

2. Ուժը կորցրած ճանաչել «ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 755/2 լիցենզիան:

3. Ուժը կորցրած ճանաչել «ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 755/3 լիցենզիան:

4. Ուժը կորցրած ճանաչել «ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 755/4 լիցենզիան:

5. Ուժը կորցրած ճանաչել «ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 755/8 լիցենզիան:

6. Ուժը կորցրած ճանաչել «ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 755/10 լիցենզիան:

7. Ուժը կորցրած ճանաչել «ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 755/11 լիցենզիան:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված (նշված) գտնվելու վայր (հասցե` ք. Երևան, Նալբանդյան 25/14, բն. 51) ուղարկելու օրվան հաջորդող օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի
նախագահ

Ա. Ջավադյան

 

2014 թ. փետրվարի 25

Երևան