Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 19-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (11.07.2014-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.07.01/15(494).1 Հոդ.178.1
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
19.05.2014
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
19.05.2014
Дата вступления в силу
11.07.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 հունիսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 60314243

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 մայիսի 2014 թ.

թիվ 19-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 18, ԹԻՎ 19 ԵՎ ԹԻՎ 21, 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 05-Ն, N 06-Ն, N 07-Ն, N 08-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով և «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2000 թվականի սեպտեմբերի 27-ի «Գյուղական համայնքներում տնտեսությունների հաշվառման ձև թիվ 1` «Համայնքի գիրքը» հաստատելու մասին» թիվ 18, «Գյուղական համայնքներում տնտեսությունների հաշվառման ձևը թիվ 2` «Համայնքի տարածքում ժամանակավոր բնակվող անձանց ցուցակը» հաստատելու մասին» թիվ 19, «Գյուղական համայնքներում տնտեսությունների հաշվառման Ձև թիվ 1` «Համայնքի գիրքը», Ձև թիվ 2` «Համայնքի տարածքում ժամանակավոր բնակվող անձանց ցուցակը» և Ձև թիվ 3` «Տնտեսությունների այբբենական գիրքը» վարելու վերաբերյալ ցուցումները հաստատելու մասին» թիվ 21, 2005 թվականի հունիսի 3-ի, ««Համայնքի գիրք» (տնտեսությունների հաշվառման ձև թիվ 1) հաշվառման փաստաթուղթը հաստատելու մասին» 05-Ն, ««Գյուղական համայնքի տարածքում ժամանակավոր բնակվող անձանց ցուցակ» (հաշվառման ձև թիվ 2) հաշվառման փաստաթուղթը հաստատելու մասին» 06-Ն, ««Տնային տնտեսությունների այբբենական գիրք» (տնտեսությունների հաշվառման ձև թիվ 3) հաշվառման փաստաթուղթը հաստատելու մասին» 07-Ն, ««Ցուցումներ գյուղական համայնքներում տնային տնտեսությունների հաշվառման ձև թիվ 1` Համայնքի գիրքը, ձև թիվ 2` Համայնքի տարածքում ժամանակավոր բնակվող անձանց ցուցակը և ձև թիվ 3` Տնային տնտեսությունների այբբենական գիրքը վարելու վերաբերյալ» փաստաթուղթը հաստատելու մասին» թիվ 08-Ն որոշումները:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան