Գլխավոր տեղեկություն
Номер
N 707-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (05.04.2014-14.07.2016)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.06.29/41(413) Հոդ.803
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.06.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.06.2005
Дата вступления в силу
09.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 14 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հունիսի 2005 թվականի N 707-Ն

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերին և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ բաժնի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) միջուկային տեղակայանքների շահագործումից հանելու լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) միջուկային տեղակայանքների շահագործումից հանելու լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 11
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 1-ի N 707-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են միջուկային տեղակայանքների շահագործումից հանելու լիցենզավորմանը ներկայացվող պահանջները, «Լիցենզավորման մասին», «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ինչպես նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխան:

2. Միջուկային տեղակայանքների շահագործումից հանելու լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիայի պայմաններին համապատասխան:

3. Միջուկային տեղակայանքները շահագործումից հանվում են օրենքով` կառավարության ներկայացմամբ:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Այն միջուկային տեղակայանքների համար, որոնց նախագծով շահագործումից հանելու գործընթաց նախատեսված չէ, միջուկային տեղակայանքը շահագործումից հանելու գործընթացն սկսելուց առնվազն 5 տարի առաջ շահագործող կազմակերպությունը կարգավորող մարմին է ներկայացնում միջուկային տեղակայանքի շահագործումից հանելու լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն ձևի, որում նշվում են իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրերը:

(4-րդ կետը լրաց. 16.11.06 N 1664-Ն, 27.12.12 N 1677-Ն)

 4.1. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով: Ընդ որում`

1) լիցենզավորման մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով դրա մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված հետևանքների մասին.

2) հայտատուն սույն կետի 1-ին ենթակետով սահմանված համապատասխան գործողության համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

3) հայտատուն լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց մասին համապատասխան որոշումները.

4) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է` պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:

(4.1-ին կետը լրաց. 06.03.14 N 242-Ն)

5. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) (ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)

բ) պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ).

գ) տեղեկություն միջուկային տեղակայանքի շահագործումից հանելու ֆինանսական միջոցների կուտակման մասին.

դ) միջուկային տեղակայանքի շահագործումից հանելու անվտանգության վերլուծության հաշվետվությունը.

ե) միջուկային տեղակայանքի շահագործումից հանելու ծրագիրը: Միջուկային տեղակայանքը շահագործումից հանելու ծրագրի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանում է կարգավորող մարմինը:

զ) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությունը.

է) միջուկային տեղակայանքների շահագործումից հանելու որակի ապահովման ծրագիրը.

ը) սույն կարգի 5-րդ կետի «դ», «ե», և «է» ենթակետերում նշված փաստաթղթերի փորձաքննության եզրակացությունները.

թ) միջուկային տեղակայանքի շահագործումից հանելու ընթացքում առաջացող ռադիոակտիվ թափոնների կառավարման ծրագիրը.

ժ) միջուկային տեղակայանքի շահագործումից հանելու ընթացքում վթարային հակազդման պլանը.

ժա) (ենթակետն ուժը կորցրել է 29.05.09 N 602-Ն)

ժբ) հետևյալ լիցենզիաների պատճենները`

միջուկային նյութերի ներմուծման կամ արտահանման,

միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման` փոխադրման, պահեստավորման,

ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` փոխադրման, վերամշակման, պահման, թաղման,

միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման:

(5-րդ կետը լրաց., փոփ. 29.05.09 N 602-Ն, փոփ. 28.04.11 N 636-Ն, լրաց. 06.03.14 N 242-Ն)

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

6. Կարգավորող մարմինը միջուկային տեղակայանքների շահագործումից հանելու լիցենզիա ստանալու համար նախատեսված բոլոր փաստաթղթերը քննարկում է դրանք ստանալուց հետո 30 օրվա ընթացքում, իսկ լիցենզիան տալիս կամ մերժում է փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 180 օրվա ընթացքում:

7. Կարգավորող մարմինը ներկայացված փաստաթղթերի քննարկման ընթացքում կարող է պահանջել անվտանգությունը հիմնավորող այլ տեղեկություններ և փաստաթղթեր:

7.1. Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերի թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

(7.1-ին կետը լրաց. 06.03.14 N 242-Ն)

8. Կարգավորող մարմինը միջուկային տեղակայանքների շահագործումից հանելու լիցենզիա ստանալու մասին հայտի քննարկումներին կարող է ներգրավել Հայաստանի Հանրապետության և միջազգային կազմակերպությունների փորձագետների:

9. Միջուկային տեղակայանքների շահագործումից հանելու լիցենզիայի գործողության ժամկետ է սահմանվում մինչև միջուկային տեղակայանքների հրապարակի ճառագայթային բնութագրերի` կարգավորող վերահսկողությունից ազատման մակարդակներին համապատասխանեցման ավարտը:

 

IV. LԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ

 

10. Միջուկային տեղակայանքների շահագործումից հանելու լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե`

ա) միջուկային տեղակայանքների շահագործումից հանելու անվտանգության մակարդակը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

բ) առկա են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը:

11. Հայտի մերժման մասին կարգավորող մարմնի որոշումը հայտատուին է տրվում որոշումն ընդունելուց հետո 3 օրվա ընթացքում:

12. Լիցենզավորող մարմնի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

13. Միջուկային տեղակայանքների շահագործումից հանելու լիցենզիայի վերաձևակերպմանը կամ գործողության կասեցմանը կամ դադարեցմանը, ինչպես նաև լիցենզիայի հետ կապված մյուս հարաբերությունների կարգավորմանը ներկայացվող պահանջները սահմանված են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենքներով:

(13-րդ կետը լրաց. 06.03.14 N 242-Ն)

 

V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

14. Միջուկային տեղակայանքների շահագործումից հանելու լիցենզիայի պայմանների և պահանջների կատարումն օրենքով սահմանված կարգով վերահսկվում է կարգավորող մարմնի կողմից:

15. Միջուկային տեղակայանքների շահագործումից հանելու լիցենզիայի պայմաններով և պահանջներով սահմանված դեպքերում անվտանգության տեսակետից կարևոր աշխատանքների իրականացման համար կարգավորող մարմինը տալիս է թույլտվություն: Թույլտվություններ տալու կարգը սահմանում է կարգավորող մարմինը:

16. Միջուկային տեղակայանքների շահագործումից հանելու լիցենզիա ստացած իրավաբանական անձինք կարգավորող մարմին են ներկայացնում հաշվետվություն` օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
     

Մ. Թոփուզյան

Ձև

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

Հ Ա Յ Տ  _ _ _ _

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայտատուն ___________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն,

գտնվելու և գործունեության իրականացնելու վայրը)
____________________________________________________________
____________________________________________________________
2. Հայտին կից ներկայացվում են`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ).
բ)

գ)

դ)

ե)

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

 

Կազմակերպության տնօրեն

______________
(ստորագրություն)

___________________
(անունը, հայրանունը, ազգանունը)

 

_____ __________ 200  թ.

 

 

(ձևը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 29.05.09 N 602-Ն. 17.02.11 N 140-Ն, լրաց. 27.12.12 N 1677-Ն, 06.03.14 N 242-Ն)

(հավելվածը լրաց. 16.11.06 N 1664-Ն, լրաց., փոփ. 29.05.09 N 602-Ն. փոփ. 17.02.11 N 140-Ն, 28.04.11 N 636-Ն, լրաց. 27.12.12 N 1677-Ն, 06.03.14 N 242-Ն)

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 1-ի N 707-Ն որոշման

Ձև

Ներմուծեք նկարագրությունը_951

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N _ _ _ _

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ

Տրված` ___ ____________ 200  թ.

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________________
________________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը _______________________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________

Լիցենզիան տրվում է մինչև միջուկային տեղակայանքների հրապարակի ճառագայթային բնութագրերը` կարգավորող վերահսկողությունից ազատման մակարդակներին համապատասխանեցման ավարտը:

Կոմիտեի նախագահ

________________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

(ձևը փոփ. 25.10.07 N 1267-Ն, 29.05.09 N 602-Ն)

(հավելվածը փոփ. 25.10.07 N 1267-Ն, 29.05.09 N 602-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
     

Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան