Գլխավոր տեղեկություն
Номер
N 186-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.03.2014-13.03.2016)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
14.03.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.03.2014
Дата вступления в силу
15.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մարտի 2014 թվականի N 186-Ա

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 240-Ա որոշման հավելվածի 1.6-րդ կետը`

Հաստատել բնապահպանական և բնօգտագործման վճարների էլեկտրոնային հաշվարկ-հաշվետվությունների ներդրման միջոցառումների իրականացման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 14

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

մարտի 14-ի N 186-Ա

որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿ–ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

NN

ը/կ

Միջոցառումը

Միջոցառման նպատակը

Կատարողը

Ժամկետը

1

2

3

4

5

1.

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորության ստեղծում

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

2014 թ.

դեկտեմբերի 1-ին տասնօրյակ

2.

«ՀՀ կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 17-ի N 986 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորության ստեղծում

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

2015 թ.

հունիսի 3-րդ

տասնօրյակ

3.

ՀՀ ֆինանսների նախարարի 2013 թվականի նոյեմբերի 27-ի N 1045-Ն հրամանով հաստատված` բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվության ձևատեսքում փոփոխություններ նախատեսող` ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի նախագիծը պետական գրանցման ներկայացնելը

բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորության ստեղծում

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

2015 թ.

սեպտեմբերի 3-րդ

տասնօրյակ

4.

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվության նոր ձևատեսքի հիման վրա տեխնիկական առաջադրանքի մշակում և հաստատում (յուրաքանչյուր լիազոր մարմին` իր մասով)

բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորության ստեղծում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

2015 թ.

դեկտեմբերի 3-րդ

տասնօրյակ

5.

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվության նոր ձևատեսքի տեխնիկական առաջադրանքի հիման վրա ծրագրավորում, թեստավորում (յուրաքանչյուր լիազոր մարմին` իր մասով)

բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորության ստեղծում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

2015 թ.

դեկտեմբերի 3-րդ

տասնօրյակ

6.

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորության ստեղծում

(յուրաքանչյուր լիազոր մարմին` իր մասով)

բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորության ստեղծում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

2015 թ.

դեկտեմբերի 3-րդ

տասնօրյակ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 Վ. Գաբրիելյան