Գլխավոր տեղեկություն
Номер
N 62-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (20.03.2014-23.04.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2006.02.22/10(465) Հոդ.233
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.01.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.02.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.02.2006
Дата вступления в силу
04.03.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.06.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 փետրվարի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունվարի 2006 թվականի N 62-Ն

ՆԱԽԱՐԱՐԻ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ, ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ, ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՌԵՖԵՐԵՆՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 123-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 13.03.14 N 262-Ն)

1. Սահմանել նախարարի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների և ռեֆերենտների, ինչպես նաև նախարարի տեղակալների օգնականների թվաքանակները` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշմամբ չեն սահմանվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների և ռեֆերենտների, ինչպես նաև նախարարի տեղակալների օգնականների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների և ռեֆերենտների թվաքանակները։

2.1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի խորհրդականի լրացուցիչ մեկ պաշտոն՝ ութ տարի ժամկետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդականի լրացուցիչ երկու պաշտոն։

Սույն կետում նշված պաշտոնները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համար հաստատված աշխատողների ընդհանուր թվի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում։

(2.1-ին կետը լրաց. 01.02.07 N 91-Ն, փոփ. 19.05.09 N 533-Ն, 03.05.12 N 545-Ն, լրաց., փոփ. 16.01.13 N 29-Ն, փոփ. 13.03.14 N 262-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 13
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի 
հունվարի 26-ի N 62-Ն որոշման


Թ Վ Ա Ք Ա Ն Ա Կ

ՆԱԽԱՐԱՐԻ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ, ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ, ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՌԵՖԵՐԵՆՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ

 

Խորհրդական

Մամուլի քարտուղար Օգնական Ռեֆերենտ
Նախարար

3

1

2

-

Կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավար 2 1 1 -
Նախարարի տեղակալ

-

-

1

-


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան