Գլխավոր տեղեկություն
Номер
N 213-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.03.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.03.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.03.2014
Дата вступления в силу
11.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 2014 թվականի N 213-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԳՈՐԾԱՐԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Արմենիա Վայն» գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2014 թվականի մարտի 1-ից մինչև 2016 թվականի մարտի 1-ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2017 թվականի մարտի 1-ը:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Արմենիա Վայն» գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 10

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

մարտի 6-ի N 213-Ա որոշման

 

 Ց Ա Ն Կ

 

«ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԳՈՐԾԱՐԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Ծագման երկիրը

Արժեքը(դրամ)

1

2

3

4

5

6

7

1.

4416

Փայտյա տակառներ` լրակազմով

կգ

198,300

Ֆրանիսա

695,970,000

2.

7309

Պահամաններ չժանգոտող պողպատից լրակազմով

կգ

214,000

Բուլղարիա, Ֆրանսիա

388,850,000

3.

8435

Գինեգործական մամլիչ լրակազմով

հտ

3

Իտալիա

93,827,000

4.

8435

Գինեգործական սարքավորում, հյութահան լրակազմով

հտ

2

Իտալիա

33,902,000

5.

8402

Գոլորշի արտադրող կաթսա լրակազմով

կգ

5,050

Իտալիա

28,875,000

6.

8441

Արկղ հավաքող սարք լրակազմով

հտ

2

Իտալիա

53,900,000

7.

8502

 Գեներատոր դիզելային լրակազմով

հտ

1

Ֆրանսիա

67,925,000

8.

8427

Ավտոամբարձիչ լրակազմով

հտ

3

Գերմանիա, Բուլղարիա, Ճապոնիա

62,425,000

9.

6907

Հատակի երեսպատման սալեր

մք

2,200

Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա

23,650,000

10.

3506

Հարակցանյութ պոլիմերային

կգ

3,200

Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա

19,000,000

11.

8413

Պոմպեր հեղուկի լրակազմով

հտ

12

Իտալիա, Ֆրանսիա

59,665,000

12.

9403

Պահարաններ մետաղական լրակազմով

կգ

6,500

Իսպանիա,ԱՄԷ, Իտալիա, Ֆրանսիա

18,150,000

13.

7308

Սենդվիչ պանել

կգ

15,000

Թուրքիա, Վրաստան Գերմանիա

31,900,000

14.

6905

Կղմինդր

հտ

23,925

Իտալիա, Թուրքիա, ԱՄԷ

23,560,000

15.

8414

Օդի կոմպրեսոր լրակազմով

հտ

2

Բելգիա, Ավստրիա, Ֆրանսիա

39,875,000

16.

7311

Պահաման սեղմված գազի լրակազմով

հտ

4

Բելգիա, Ավստրիա, Ֆրանսիա

39,050,000

17.

8421

Ջրի մշակման զտիչ սարք լրակազմով

հտ

1

Իտալիա, Ռուսաստան

12,100,000

18.

8419

Ջերմափոխանակիչ լրակազմով

հտ

1

Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա

15,400,000

19.

8405

Ազոտ արտադրող սարք լրակազմով

կգ

4,000

Բելգիա, Ավստրիա, Ֆրանսիա

50,875,000

20.

8435

Գինեգործական սարքավորում չանչազատիչ չանչի հեռացման համակարգով լրակազմով

հտ

1

Իտալիա

40,000,000

21.

7309

Խաղողի ընդունման բունկեր լրակազմով

կգ

2,650

Իտալիա

37,510,000

22.

8419

Թորման սարքավորման կաթսա լրակազմով

հտ

3

Ֆրանսիա

85,000,000

23.

8419

Թորման սարքավորման գինու տաքացուցիչ, լրակազմով

հտ

3

Ֆրանսիա

56,000,000

24.

7309

Պահաման գինենյութի լրակազմով

կգ

1,500

Ֆրանսիա

70,000,000

25.

8419

Թորման սարքավորման գազերի հեռացման համակարգ լրակազմով

հտ

3

Ֆրանսիա

15,000,000

26.

8419

Թորման սարքավորման սառեցման համակարգ լրակազմով

հտ

3

Ֆրանսիա

35,000,000

27.

8419

Թորման սարքավորման աշտարակ լրակազմով

հտ

1

Ֆրանսիա

15,000,000

28.

8419

Թորման սարքավորման օդով սառեցման սարք լրակազմով

հտ

1

Ֆրանսիա

7,500,000

29.

8413

Թորման սարքավորման պոմպակայան լրակազմով

հտ

1

Ֆրանսիա

20,000,000

30.

7411

Խողովակներ պղնձից

կգ

3,000

Ֆրանսիա

60,000,000

31.

7304

Խողովակներ չժանգոտող պողպատից

կգ

15,000

Ֆրանսիա

200,000,000

32.

8428

Փոխադրող սարք լրակազմ

հտ

1

Իտալիա

16,346,000

33.

8537

Կառավարման վահանակ

կգ

100

Իտալիա

36,000,000

34.

8435

Գինեգործական սարքավորում փլուշի քանդիչ լրակազմով

հտ

1

Իտալիա

2,365,000

35.

9027

Լաբորատոր սարքավորում (գազոխրոմոմետր)

հտ

1

Ճապոնիա, Ֆրանսիա, Ռուսաստան

29,150,000

36.

8421

Գինեգործական սարքավորում կայունացուցիչ լրակազմով

հտ

2

Իտալիա

22,550,000

37.

8421

Ֆիլտրող սարք լրակազմով

հտ

1

Իտալիա, Ֆրանսիա

22,275,000

38.

8435

Գինեգործական մամլիչի մասեր լրակազմով

կգ

500

Իտալիա

6,000,000

39.

0602

Խաղողի կտրոններ

հտ

15.000

Իտալիա, Ֆրանսիա

42,350,000

Ընդամենը

2,576,945,000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան