Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-203
Տիպ
Հրամանագիր
Тип
Ինկորպորացիա (17.02.1993-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳԽՏ 1993/3-4
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
17.02.1993
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
17.02.1993
Дата вступления в силу
17.02.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի դեկտեմբերի 9-ի «Հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական արտակարգ իրավիճակի պայմաններում բնակչության և տնտեսության կենսագործունեության ապահովման լրացուցիչ միջոցառումների մասին» հրամանագրի, որոշում եմ.

Բնակչության կենսագործունեության և տնտեսության կարևորագույն օբյեկտների անխափան աշխատանքի ապահովման օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի գործունեության ղեկավարումը դնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. Բագրատյանի վրա:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
 17 փետրվարի 1993 թ.
ՆՀ-203