ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 փետրվարի 2014 թվականի N 139-Ա
Գ. ԳՈՒՐԶԱԴՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Գ. Գուրզադյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. փետրվարի 25 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. փետրվարի 25-ի N 139-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Աշոտյան |
-ՀՀ կրթության և գիտության նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Ռ. Մարտիրոսյան |
-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ |
Ա. Պողոսյան |
-ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
Ս. Խաչատրյան |
-ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Ա. Սուքիասյան |
-Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ս. Հովհաննիսյան |
-ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Հովնան եպիսկոպոս Հակոբյան |
-Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ) |
Ժ. Ասատրյան |
-ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի տնտեսության սոցիալական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ |
Հ. Մարտիրոսյան |
-ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտային տեսչության պետի տեղակալ |
Հ. Ղազանչյան |
-«Հայաստանի թատերական գործիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Գ. Մանասյան |
-«Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Զ. Բալայան |
-գրող, հրապարակախոս (համաձայնությամբ) |
Վ. Գուրզադյան |
-ընտանիքի անդամ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |