Գլխավոր տեղեկություն
Номер
ԱԺՈ-108-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.03.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.03.12/11(1024) Հոդ.148
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
24.02.2014
Подписан
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
24.02.2014
Дата вступления в силу
22.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՈՎ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Վավերացնել 2010 թվականի նոյեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված` «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման և դրանց հետագա զարգացման ու օգտագործման գործում համագործակցության մասին» համաձայնագիրը (կից վերապահումով)` ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2012 թվականի մայիսի 4-ի ՍԴՈ-1023 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Հ. Աբրահամյան

 

24 փետրվարի 2014 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-108-Ն

 

 

ՎԵՐԱՊԱՀՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետության «ԱՊՀ մասնակից պետությունների՝ համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման և դրանց հետագա զարգացման ու օգտագործման գործում համագործակցության մասին» Համաձայնագրի 4-րդ կետի վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետությունը կմասնակցի համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման մասին սույն Համաձայնագրի իրականացմանը այդ նպատակների համար պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում։

Հայաստանի Հանրապետությունը չի ընդունում ԱՊՀ մասնակից պետությունների՝ համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման և դրանց հետագա զարգացման ու օգտագործման գործում համագործակցության մասին Համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության Հատուկ կարծիքը, քանի որ այն անհամատեղելի է տվյալ փաստաթղթի օբյեկտի և նպատակների հետ, ինչպես նաև խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը ընդհարման իրական պատճառների և հետևանքների հարցում, որոնք ծագել են Ադրբեջանի Հանրապետության կողմից ժողովրդի ազատ կամքի արտահայտման դեմ ռազմական ուժի և ԼՂՀ-ի դեմ ագրեսիայի կիրառման հետևանքով։