«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 ապրիլի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 60014160
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
12 մարտի 2014 թ. ք. Երևան |
N 33-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ «911» ԵՎ «112» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ը) ենթակետը, 19-րդ հոդվածը, և 54-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի յուրաքանչյուր օպերատոր իր հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծածկույթի սահմաններում անվճար ապահովում է իր և այլ օպերատորների բաժանորդների հասանելիությունը արտակարգ պատահարների արագ արձագանքման «911» և «112» ծառայությանը։
2. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի յուրաքանչյուր օպերատոր սույն որոշման 1-ին կետով սահմանված ծառայության համընդհանուր հասանելիության վերաբերյալ տեղեկացնում է բաժանորդներին իր գործառնական գրասենյակներում, ինտերնետային կայքում և զանգվածային լրատվամիջոցներով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|