Գլխավոր տեղեկություն
Номер
N 346-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (22.03.2014-05.04.2014)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.04.20/23(395) Հոդ.451
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.03.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.03.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.04.2005
Дата вступления в силу
30.04.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 ապրիլի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մարտի 2005 թվականի N 346-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՐԱՆՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ՀԱՅՏԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերին և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ բաժնի 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետություն միջուկային նյութերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետություն միջուկային նյութերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզիաների ձևերը` համաձայն NN 2 և 3 հավելվածների.

գ) Հայաստանի Հանրապետություն միջուկային նյութերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզիաներ ստանալու մասին հայտերի ձևերը` համաձայն NN 4 և 5 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. մարտի 30
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 24-ի N 346-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՐԱՆՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետություն միջուկային նյութերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորմանը ներկայացվող պահանջները:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1785-Ն որոշմամբ հաստատված ցանկում նշված միջուկային նյութերի ներմուծման կամ արտահանման վրա:

(2-րդ կետը փոփ. 06.03.14 N 216-Ն)

3. Սույն կարգը մշակված է «Լիցենզավորման մասին», «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին», «Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի, Հայաստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (այսուհետ` ԱԷՄԳ) միջև «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին» համաձայնագրի պահանջներին համապատասխան:

4. Միջուկային նյութերի ներմուծման կամ արտահանման լիցենզիան տրվում է բարդ ընթացակարգով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

5. Հայաստանի Հանրապետությունից միջուկային զենք չունեցող պետություններ միջուկային նյութերի արտահանումն իրականացվում է`

ա) եթե ներմուծող պետությունը միացել է «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրին, ունի «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին» Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ կնքված համաձայնագիր.

բ) եթե առկա է ներմուծող պետության համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված գրավոր պաշտոնական հավաստագիրը, որով հավաստվում է, որ տվյալ միջուկային նյութը, ինչպես նաև դրա օգտագործման ժամանակ ստացված նյութերը և (կամ) բաղադրամասերը`

չեն օգտագործվելու միջուկային զենք ստանալու, միջուկային պայթուցիկ սարքեր ստեղծելու կամ այլ ռազմական նպատակներով, ինչպես նաև`

դրանցով չեն իրականացվելու ուրանի հարստացում` 20 և ավելի տոկոսով,

ապահովված է լինելու դրանց ֆիզիկական պաշտպանությունը` ԱԷՄԳ-ի անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխան,

տվյալ երկրից վերաարտահանելիս պահպանվելու են նշված պայմանները:

6. Միջուկային նյութերի` միջուկային զենք ունեցող պետություններ արտահանումն իրականացվում է, եթե առկա է ներմուծող պետության համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված գրավոր պաշտոնական հավաստագիր, որով հավաստվում է, որ տվյալ միջուկային նյութը, ինչպես նաև դրա օգտագործման ժամանակ ստացված նյութերը և (կամ) բաղադրամասերը`

չեն օգտագործվելու միջուկային զենք ստանալու, միջուկային պայթուցիկ սարքեր ստեղծելու կամ այլ ռազմական նպատակներով, ինչպես նաև`

ապահովված է լինելու դրանց ֆիզիկական պաշտպանությունը` ԱԷՄԳ-ի անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխան,

տվյալ երկրից վերաարտահանելիս պահպանվելու են նշված պայմանները:

7. Միջուկային նյութեր ներմուծելու կամ արտահանելու նպատակով հայտատուն լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե (այսուհետ` լիազորված մարմին) է ներկայացնում հայտ, որում նշվում են`

ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, միջուկային նյութերի անվանումը, քանակը, տեսակը, ֆիզիկական ձևը և քիմիական բաղադրությունը, փաթեթավորումը, տրանսպորտային միջոցը, ներմուծման կամ արտահանման նպատակը, ներմուծման դեպքում` առաքողը, օգտագործման վայրը, արտահանման դեպքում` ստացողը, ստացողի գտնվելու վայրը, ստացման կամ առաքման նախատեսվող ժամանակը, տրանսպորտային միջոցը.

բ) անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` անունը, հայրանունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, հարկ վճարողի հաշվառման համարը կամ սոցիալական քարտի համարը, հայտատուի պետական հաշվառման համարը, միջուկային նյութերի անվանումները, քանակը, տեսակը, ֆիզիկական ձևը և քիմիական բաղադրությունը, փաթեթավորումը, տրանսպորտային միջոցը, ներմուծման կամ արտահանման նպատակը, ներմուծման դեպքում` առաքողի անվանումը, գտնվելու, ինչպես նաև հետագա օգտագործման վայրերը, արտահանման դեպքում` ստացողի անվանումը, գտնվելու, ինչպես նաև հետագա օգտագործման վայրերը, ստացման կամ առաքման նախատեսվող ժամկետները, տրանսպորտային միջոցը:

(7-րդ կետը փոփ. 15.12.05 N 2181-Ն, լրաց. 16.11.06 N 1664-Ն, 06.11.09 N 1269-Ն, լրաց., խմբ. 24.01.13 N 49-Ն, փոփ. 06.03.14 N 216-Ն)

8. Հայտին կից պետք է ներկայացվեն`

ա) (ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)

բ) ներմուծման կամ արտահանման պայմանագրի պատճենը` բոլոր հավելվածներով` նշելով պայմանագրի բնօրինակի գտնվելու վայրը,

գ) ներմուծվող կամ արտահանվող միջուկային նյութերի օգտագործման կամ պահման գործունեության լիցենզիայի պատճենը,

դ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը,

ե) արտահանման դեպքում` ազգային անվտանգության հարցերով լիազորված պետական կառավարման մարմնի կողմից տրված` հավաստող փաստաթղթեր այն մասին, որ արտահանվող միջուկային նյութերը չեն պարունակում պետական կամ ծառայողական գաղտնիք:

(8-րդ կետը փոփ. 28.04.11 N 636-Ն)

9. Միջուկային նյութերի ներմուծման լիցենզիա ստանալու մասին հայտը և դրան կից փաստաթղթերը լիցենզավորման համար լիազորված մարմին պետք է ներկայացվեն մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք դրանք ներմուծելը, բայց ոչ ուշ, քան 3 ամիս առաջ:

10. Եթե միջուկային նյութերի ներմուծման կամ արտահանման լիցենզիա ստանալու մասին ներկայացված հայտը և դրան կից փաստաթղթերը համապատասխանում են սույն կարգի պահանջներին, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տրվում է լիցենզիա` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

11. Միջուկային նյութերի ներմուծման կամ արտահանման լիցենզիա տալու կամ այն մերժելու մասին որոշումն ընդունվում է փաստաթղթերի անհրաժեշտ փաթեթը լիցենզավորման համար լիազորված մարմնում մուտքագրվելու օրվանից 30 օրվա ընթացքում, իսկ լիցենզիան տրվում է 5 տարի ժամկետով:

12. Միջուկային նյութերի ներմուծման կամ արտահանման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:

Լիցենզիա ստանալու մասին հայտի մերժման դեպքում հայտատուն իրավունք ունի լիցենզիա ստանալու մասին նոր հայտ ներկայացնելու ընդհանուր կարգով:

(հավելվածը փոփ. 15.12.05 N 2181-Ն, լրաց. 16.11.06 N 1664-Ն, 06.11.09 N 1269-Ն, փոփ. 28.04.11 N 636-Ն, լրաց., խմբ. 24.01.13 N 49-Ն, փոփ. 06.03.14 N 216-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 24-ի N 346-Ն որոշման

Ձև

Ներմուծեք նկարագրությունը_951


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N _ _ _ _

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

Տրված` ___ ____________ 200  թ.

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________________
________________________________________________________________
________________________________________________________________
Անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը,
բնակության վայրը ____________________________________________________
________________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը _______________________________________
_______________________________________________________________

Լիցենզիան տրվում է մինչև ____ ________________ 200  թ.

 

___________________________
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ
(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

(հավելվածը լրաց. 15.12.05 N 2181-Ն, փոփ. 06.11.09 N 1269-Ն, լրաց. 24.01.13 N 49-Ն, փոփ. 06.03.14 N 216-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 24-ի N 346-Ն որոշման

Ձև

Ներմուծեք նկարագրությունը_951

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N _ _ _ _

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈԻՆԻՑ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ

Տրված` ___ ____________ 200  թ.

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________________
________________________________________________________________
________________________________________________________________
Անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը,
ազգանունը, բնակության վայրը ____________________________________________
________________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը _______________________________________
_______________________________________________________________

Լիցենզիան տրվում է մինչև ____ ________________ 200  թ.

 

___________________________
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ
(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ.


(հավելվածը լրաց. 15.12.05 N 2181-Ն, փոփ. 06.11.09 N 1269-Ն, լրաց. 24.01.13 N 49-Ն, փոփ. 06.03.14 N 216-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 24-ի N 346-Ն որոշման

Ձև

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ա Յ Տ  _ _ _ _

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայտատու _____________________________________________________
______________________________________________________________
2. Հայտատուի գտնվելու կամ բնակության վայրը ________________________________
գործունեության իրականացման վայրը ______________________________________
3. Ներմուծվող միջուկային նյութերը
ա) անվանումը _____________________________________________________
բ) տեսակը _______________________________________________________
գ) որ պետությունից է ներմուծվում ________________________________________
դ) առաքողը ______________________________________________________
ե) քանակը _______________________________________________________
զ) ֆիզիկական ձևը և քիմիական բաղադրությունը _______________________________
է) փաթեթավորումը __________________________________________________
4. Ներմուծման նպատակը ______________________________________________
5. Օգտագործման վայրը _______________________________________________
6. Ներմուծման նախատեսվող ժամկետը և ____________________________________
տրանսպորտային միջոցը _______________________________________________
7. Հայտին կից ներկայացվում են`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը,
բ)
գ)
դ)
ե)

__________________________
(հայտը ներկայացնողի պաշտոնը)

________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)


(հավելվածը փոփ. 17.02.11 N 140-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 24-ի N 346-Ն որոշման

Ձև

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ա Յ Տ  _ _ _ _

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայտատու _____________________________________________________
______________________________________________________________

2. Հայտատուի գտնվելու կամ բնակության վայրը ________________________________
գործունեության իրականացման վայրը ______________________________________

3. Արտահանվող միջուկային նյութերը`
ա) անվանումը _____________________________________________________
բ) ֆիզիկական ձևը և քիմիական բաղադրությունը _______________________________
_______________________________________________________________
գ) տեսակը ________________________________________________________
դ) որ պետությունից է արտահանվում _______________________________________
ե) ստացողը _______________________________________________________
զ) քանակը _______________________________________________________
է) փաթեթավորումը __________________________________________________
4. Արտահանման նպատակը ______________________________________________
5. Ստացողի գտնվելու վայրը _____________________________________________
6. Արտահանման նախատեսվող ժամկետը և ____________________________________
տրանսպորտային միջոցը _______________________________________________
_______________________________________________________________

7. Հայտին կից ներկայացվում են`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը,
բ)
գ)
դ)
ե)

__________________________
(հայտը ներկայացնողի պաշտոնը)

________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)


(հավելվածը փոփ. 17.02.11 N 140-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան