Գլխավոր տեղեկություն
Номер
N 159-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.03.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.03.05/10(1023) Հոդ.134
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.02.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.02.2014
Дата вступления в силу
06.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 փետրվարի 2014 թվականի N 159-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման N 8 հավելվածի «II. «Գորիսի տարածաշրջան» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 3-րդ կետով նախատեսված աղյուսակից հանել «Տուբերկուլոզային» բառը` համապատասխան տողով, իսկ «Ընդամենը» տողի երրորդ սյունակում «205» թիվը փոխարինել «180» թվով, չորրորդ սյունակում «29» թիվը` «28.4» թվով, հինգերորդ սյունակում «110» թիվը` «90» թվով.

2) 4-րդ կետից հանել «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցի տուբերկուլյոզային բաժանմունքը տեղակայել ուսումնական մասնաշենքում, այնուհետև, համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում, «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի մասնաշենքը վերանորոգելուց հետո բաժանմունքը տեղափոխել պոլիկլինիկա» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. փետրվարի 24

Երևան