Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-178
Տիպ
Հրամանագիր
Тип
Исходный акт (24.11.1992-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳԽՏ 1992/21-22
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
24.11.1992
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
24.11.1992
Дата вступления в силу
24.11.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մասնագիտացված զինծառայողներով համալրելու, դրանցում հատուկ ստորաբաժանումներ ստեղծելու նպատակով և ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածով, որոշում եմ.

1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` երկշաբաթյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայության մասին կանոնադրությունը և պայմանագրի ձևը:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` մեկամսյա ժամկետում ստեղծել պայմանագրային զինվորական ծառայողների հատուկ ստորաբաժանումներ:

3. Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին` միջոցառումներ իրականացնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պայմանագրային զինծառայողների հատուկ ստորաբաժանումները պայմանագրային զինծառայողներով համալրելու նպատակով:

4. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

24 նոյեմբերի 1992 թ.

ՆՀ-178

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան