Գլխավոր տեղեկություն
Номер
N 861-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (27.02.2014-31.12.2018)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2009.08.12/40(706) Հոդ.948
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.07.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.08.2009
Дата вступления в силу
13.08.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հուլիսի 2009 թվականի N 861-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ, ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի ապրիլի 16-ի ՆՀ-97-Ն հրամանագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ (այսուհետ` մրցանակ) հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման և մրցանակի թեկնածուի ընտրության հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման և մրցանակի թեկնածուի ընտրության հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման և մրցանակի թեկնածուի ընտրության հանձնաժողովի գործունեության, մրցանակի շնորհման հետ կապված անհրաժեշտ աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեին 2009 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 16338.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

4. Սահմանել, որ որպես մրցանակ շնորհվում են մրցանակի դափնեկրի դիպլոմ, պատվոնշան` այն հաստատող հավաստագրով, և դրամական պարգև` 500000 ԱՄՆ-ի դոլարի չափով:

5. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման և մրցանակի թեկնածուի ընտրության հանձնաժողովի գործունեության ապահովման և մրցանակի շնորհման հետ կապված աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով գիտության համար նախատեսված ծախսերի սահմաններում:

6. Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման և մրցանակի թեկնածուի ընտրության հանձնաժողովին` մինչև 2009 թվականի սեպտեմբերի 18-ը նախապատրաստել և իրականացնել 2010 թվականին մրցանակ շնորհելու մասին հայտարարման ու գովազդման, անհրաժեշտ նյութերի հրատարակման, դափնեկրի դիպլոմի, պատվոնշանի և ինքնության հավաստագրի նախագծերի, տարբերանշանի և ինտերնետային կայք-էջի պատրաստման աշխատանքները:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. օգոստոսի 4
Երևան

 


 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2009 թվականի
հուլիսի 23-ի N 861-Ն որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ռադիկ Մարտիրոսյան

-

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (հանձնաժողովի նախագահ)

Գենադի
Բիսնովատի-Կոգան

-

Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, պրոֆեսոր (համաձայնությամբ) (Ռուսաստանի Դաշնություն)

Երվանդ Թերզյան

-

Կոռնելի համալսարանի պրոֆեսոր,ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ (համաձայնությամբ) (ԱՄՆ)

Մարտին Ռիս

-

Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր, թագավորական աստղագետ (համաձայնությամբ) (Մեծ Բրիտանիա)

Քաթրին Ցեսարսկի

-

Միջազգային աստղագիտական միության պրեզիդենտ (համաձայնությամբ) (Ֆրանսիա)

Ռոբերտ Ուիլյամս

-

Միջազգային աստղագիտական միության ընտրված պրեզիդենտ (համաձայնությամբ) (ԱՄՆ)

Դավիթ Սեդրակյան 

-

ԵՊՀ ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի
    ամբիոնի վարիչ, «Աստղաֆիզիկա» հանդեսի
    գլխավոր խմբագիր, ՀՀ գիտությունների ազգային
    ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստան
    (համաձայնությամբ)

Միշել Մայոր 

-

Ժնևի համալսարանի պրոֆեսոր, Վ. Համբարձումյանի
   անվան միջազգային մրցանակի առաջին հաղթող,
   Շվեյցարիա (համաձայնությամբ)
Ջայանթ Նարլիկար 

-

Աստղագիտության և աստղաֆիզիկայի
  միջհամալսարանական կենտրոնի պրոֆեսոր,
  Հնդկաստան (համաձայնությամբ)

(հավելվածը փոփ., լրաց. 06.10.11 N 1406-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2009 թվականի
հուլիսի 23-ի N 861-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ (այսուհետ` մրցանակ) հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման և մրցանակի թեկնածուների ընտրության հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվել է Հայաuտանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման և մրցանակի թեկնածուի ընտրության հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի գործունեության կարգը հաստատելու և գումար հատկացնելու մասին» N 861-Ն որոշմամբ:

2. Հանձնաժողովը բաղկացած է ինը անձից: Հանձնաժողովի կազմի 1/3-ը փոփոխվում է յուրաքանչյուր մրցանակային տարի` մրցանակ շնորհելու կամ չշնորհելու մասին հանձնաժողովի ընդունած որոշումից հետո: Հանձնաժողովում կարող են ընդգրկվել նաև oտարերկրյա գիտնականներ:

(2-րդ կետը փոփ. 13.02.14 N 135-Ն)

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են մրցանակն ստանալու համար ներկայացված աշխատանքների քննարկումն ու մրցանակի դափնեկրի որոշումը:

4. Հանձնաժողովը`

1) ստանում է մրցանակի հայցման համար ներկայացված աշխատանքները.

2) փորձաքննության անցկացման համար հաստատում է միջազգային գիտական կազմակերպությունների և գիտական բարձր վարկանիշ ունեցող առանձին մասնագետների անվանացանկը և ընտրված աշխատանքներն ուղարկում նրանց` փակ փորձաքննության.

3) քվեարկության արդյունքում ընդունում է մրցանակը շնորհելու մասին որոշում.

4) իրականացնում է uույն կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 (4-րդ կետը խմբ. 06.10.11 N 1406-Ն)

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց առնվազն տարեկան մեկ անգամ:

6. Հանձնաժողովի նիստ հրավիրվում է հանձնաժողովի նախագահի կողմից կամ հանձնաժողովի անդամների մեկ երրորդի գրավոր պահանջով:

(6-րդ կետը փոփ. 06.10.11 N 1406-Ն)

7. Հանձնաժողովի նիստը նախագահում է հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի անդամներից մեկը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:

8. Հանձնաժողովի նիստն իրավազոր է հանձնաժողովի անդամների 2/3-ից ոչ պակաս անդամների մասնակցության դեպքում: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են փակ, գաղտնի քվեարկությամբ` նիստին մասնակցած անդամների ձայների 2/3-ով:

(8-րդ կետը լրաց. 06.10.11 N 1406-Ն)

9. Մրցանակի յուրաքանչյուր թեկնածուի համար անցկացվում է առանձին քվեարկություն: Եթե քվեարկության արդյունքներով հայցողներից և ոչ մեկը չի ստացել ձայների 2/3-ը, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ: Եթե մեկից ավելի թեկնածուներ ստացել են ձայների 2/3-ը և ավելին, ապա այդ հայցողների թեկնածության համար նույնպես անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ: Քվեարկության երկրորդ փուլի արդյունքներով ընտրված է համարվում այն թեկնածուն, ով ստացել է առավելագույն թվով ձայներ` բայց ձայների 2/3-ից ոչ պակաս: Այն դեպքում, երբ հայցողը մեկն է և նա չի ստացել ձայների 2/3-ը, ապա քվեարկության երկրորդ փուլ չի անցկացվում, և հանձնաժողովն ընդունում է որոշում տվյալ տարի մրցանակ չշնորհելու մասին:

(9-րդ կետը լրաց. 06.10.11 N 1406-Ն)

10. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունն ստորագրում է հանձնաժողովի նախագահը:

11. Հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը.

2) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.

3) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.

4) ստորագրում է հանձնաժողովի որոշումները.

5) իրականացնում է սույն կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

12. Հանձնաժողովի անդամը`

1) մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին.

2) կատարում է հանձնաժողովի նախագահի հանձնարարականները.

3) ներկայացնում է առաջարկություններ հանձնաժողովի գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ:

(12-րդ կետը լրաց. 06.10.11 N 1406-Ն)

13. Հանձնաժողովն ընտրված աշխատանքները հայտերը ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո 15-օրվա ընթացքում հրապարակման ոչ ենթակա փակ փորձաքննության է ուղարկում միջազգային տարբեր գիտական կազմակերպություններ և գիտական բարձր վարկանիշ ունեցող առանձին մասնագետների: Փորձաքննության արդյունքներն ընդունվում են հիմնավորված եզրակացությամբ ներկայացված լինելու դեպքում:

14. Ներկայացված յուրաքանչյուր աշխատանքի համար պետք է ստացվի առնվազն երկու եզրակացություն` միմյանցից անկախ: Աշխատանքները, որոնց վերաբերյալ ստացվել են միայն բացասական եզրակացություններ, չեն ներկայացվում հանձնաժողովի քննարկմանը: Դրական և մեկ բացասական կարծիքների առկայության դեպքում աշխատանքն ուղարկվում է լրացուցիչ փորձաքննության:

 

IV. ՄՐՑԱՆԱԿԸ ՀԱՅՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԸ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

15. Մրցանակի հայցման համար աշխատանքների առաջադրման իրավունք է վերապահվում`

1) ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներին.

2) գիտությունների ազգային ակադեմիաների նախագահություններին.

3) աստղադիտարանների գիտական խորհուրդներին.

4) համալսարանների համապատասխան ամբիոնների խորհուրդներին:

(15-րդ կետը խմբ. 06.10.11 N 1406-Ն)

15.1. Չի թույլատրվում մրցանակի հայցողների ինքնաառաջադրում:

(15.1-ին կետը լրաց. 06.10.11 N 1406-Ն)

16. Աշխատանքները սույն կարգի 18-րդ կետում նշված փաստաթղթերի հետ միասին ներկայացվում են մրցույթի մասին հայտարարության հրապարակումից հետո 6 ամսվանից ոչ ուշ:

17. Մրցանակաբաշխության մրցույթին մասնակցելու մասին հայտարարությունը հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներում և միջազգային գիտական ամսագրերում (ներառյալ ինտերնետային կայք-էջերը)` ոչ ուշ, քան մրցանակաբաշխության օրվանից մեկ տարի առաջ:

18. Մրցանակի հայցման համար հանձնաժողովին են ներկայացվում`

1) աշխատանքի գիտական բնութագիրը և գիտության համար նրա նշանակությունն ընդգրկող հիմնավորում, հայցողների հրատարակված կամ այլ եղանակով հրապարակված գիտական աշխատությունների ցանկը.

2) երկու գրախոսի կարծիքներ աշխատանքի վերաբերյալ` ընդհանրացնող ծանոթագրություններով.

3) մանրամասն տեղեկություններ հեղինակի (հեղինակների) մասին:

19. Մրցանակաբաշխության համար աշխատանքները հանձնաժողովին են ներկայացվում անգլերենով:

20. Մրցանակի հայցման համար աշխատանքների ընդունումը մերժվում է, եթե`

1) ներկայացվող փաստաթղթերում առկա են կեղծ տեղեկություններ.

2) ներկայացված աշխատանքն արդեն շահել է միջազգային այլ խոշոր մրցանակ (հինգ հարյուր հազար և ավելի ամերիկյան դոլարին համարժեք դրամական պարգևով) կամ միաժամանակ ներկայացվել նմանատիպ մրցանակի հայցման համար.

3) չեն պահպանվել մրցանակի հայցման համար աշխատանքները ներկայացնելու` սույն գլխում նախատեսված պայմանները:

(20-րդ կետը խմբ. 06.10.11 N 1406-Ն)

21. Մրցանակի հայցման համար կարող է ներկայացվել մեկ հեղինակի կամ հեղինակների խմբի (3 անձից ոչ ավելի) աշխատանքը: Ըստ որում, դրամական պարգևը հավասարապես բաժանվում է հայցողների միջև, իսկ դիպլոմը, պատվոնշանը և հավաստագիրը հանձնվում են հայցողներից յուրաքանչյուրին:

22. (կետն ուժը կորցրել է 06.10.11 N 1406-Ն)

23. Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ, և առաջին մրցանակային տարին համարվում է 2010 թվականը: Հայցողների շրջանում արժանի թեկնածուների բացակայության դեպքում մրցանակն այդ տարի չի շնորհվում:

24. Մրցանակը հանձնվում է յուրաքանչյուր զույգ տարվա սեպտեմբերի 18-ին, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը, այդ առիթով գումարված Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում:

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 06.10.11 N 1406-Ն, փոփ. 13.02.14 N 135-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան