Գլխավոր տեղեկություն
Номер
N 169-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.03.2014-03.07.2014)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.03.05/10(1023) Հոդ.140
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.01.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.02.2014
Дата вступления в силу
06.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունվարի 2014 թվականի N 169-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին տարածքով ապահովելու նպատակով «Հանարդնախագիծ» բաց բաժնետիրական ընկերությունից 2014 թվականի հունվարի 1-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետով վարձակալել Երևան քաղաքի Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից 606 քառ. մետր մակերեսով գրասենյակային տարածք (2009 թվականի փետրվարի 2-ի N 2570465 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական):

2. Սույն որոշման 1-ին կետից բխող՝ 2014 թվականի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հատկացնել 40,000.0 հազ. դրամ, այդ թվում` առաջին եռամսյակում` 10,000.0 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 20,000.0 հազ. դրամ և ինն ամսում` 30,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գույքի և սարքավորումների վարձակալություն» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 1, 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Հանարդնախագիծ» բաց բաժնետիրական ընկերության հետ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի վարձակալության պայմանագրի կնքումը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկշաբաթյա ժամկետում ապահովել այդ տարածքը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնման գործընթացը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. փետրվարի 25

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունվարի 23-ի N 169-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը

(մուտքերի ավելացումը նշված է դրական նշանով)

առաջին եռամսյակ

առաջին կիսամսյակ

ինն ամիս

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ

3,000,000.0

2,329,839.3

1,425,562.6

-

այդ թվում՝

       

Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը

3,000,000.0

2,329,839.3

1,425,562.6

-

այդ թվում՝

       

2. Ֆինանսական զուտ ակտիվներ

3,000,000.0

2,329,839.3

1,425,562.6

-

այդ թվում՝

       

2.6.Այլ

3,000,000.0

2,329,839.3

1,425,562.6

-

Ժամանակավորապես ազատ միջոցներ

3,000,000.0

2,329,839.3

1,425,562.6

-

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունվարի 23-ի N 169-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

 Ցուցանիշների փոփոխությունը

(ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով)

առաջին եռամսյակ

առաջին կիսամսյակ

ինն ամիս

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

3,000,000.0

2,329,839.3

1,425,562.6

-

     

այդ թվում`

       

02

   

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

1,652,411.3

1,211,768.3

881,286.0

-

     

այդ թվում`

       
 

01

 

Ռազմական պաշտպանություն

1,652,411.3

1,211,768.3

881,286.0

-

     

այդ թվում`

       
   

01

Ռազմական պաշտպանություն

1,652,411.3

1,211,768.3

881,286.0

-

     

02. Ռազմական կարիքների բավարարում

1,652,411.3

1,211,768.3

881,286.0

-

     

ՀՀ պաշտպանության նախարարություն

1,652,411.3

1,211,768.3

881,286.0

-

     

այդ թվում`

       
     

Էներգետիկ ծառայություններ

1,652,411.3

1,211,768.3

881,286.0

-

04

   

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1,147,588.7

918,071.0

344,276.6

-

     

այդ թվում`

       
 

02

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն և որսորդություն

1,147,588.7

918,071.0

344,276.6

-

     

այդ թվում`

       
   

04

Ոռոգում

1,147,588.7

918,071.0

344,276.6

-

     

02. Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրում

1,147,588.7

918,071.0

344,276.6

-

     

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

1,147,588.7

918,071.0

344,276.6

-

     

այդ թվում`

       
     

Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին

1,147,588.7

918,071.0

344,276.6

-

06

   

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

200,000.0

200,000.0

200,000.0

-

     

այդ թվում`

       
 

03

 

Ջրամատակարարում

200,000.0

200,000.0

200,000.0

-

     

այդ թվում`

       
   

01

Ջրամատակարարում

200,000.0

200,000.0

200,000.0

-

     

02. Խմելու ջրի մատակարարման ծառայությունների սուբսիդավորում («Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սպասարկման տարածք)

200,000.0

200,000.0

200,000.0

-

     

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

200,000.0

200,000.0

200,000.0

-

     

Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին

200,000.0

200,000.0

200,000.0

-

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունվարի 23-ի N 169-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.41 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները

Ծրագրային դասիչը

Անվանումը

 

Պետական գույքի կառավարման ոլորտի քաղաքականության, խորհրդատվության, մոնիթորինգի և համակարգման ծառայություններ

1079

ԱԾ 01

 

Նկարագրությունը

 

Պետական գույքի հաշվառում, գույքագրում, աճուրդների կազմակերպում, մասնավորեցվող գույքի մասին տեղեկատվության հրապարակում

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

X

X

X

10,000.0

20,000.0

30,000.0

40,000.0

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունվարի 23-ի N 169-Ն որոշման

                       

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Կոդը

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Միավորի գինը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

քանակը

գումարը

 (հազ. դրամ)

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

       

40,000.0

Բաժին N 11, Խումբ N 01, Դաս N 01

       

40,000.0

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

       

40,000.0

ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

       

40,000.0

70220000

Ոչ բնակելի անշարժ գույքի վարձակալության կամ լիզինգի ծառայություններ

ԲԸԱՀ

դրամ

40,000.0

1.0

40,000.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան