ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2014 թվականի N 417-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1119-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի առաջին մասի 3-րդ պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի «Ժամանակավոր ներմուծում» և «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմներով ներմուծված (արտահանված) ապրանքների նկատմամբ կիրառված համապատասխան մաքսային ռեժիմի ժամկետների երկարաձգման նպատակով կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի ընտրության և ժամկետների երկարաձգման, 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման նպատակով կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1934-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 600-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1119-Ն որոշման վերնագրում, 1-ին կետի 2-րդ ենթակետում, որոշման N 2 հավելվածի վերնագրում և 1-ին կետում «300» թիվը փոխարինել «200» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. ապրիլի 22 Երևան |