Գլխավոր տեղեկություն
Номер
N 403-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (13.05.2014-16.05.2014)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
12.05.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.05.2014
Дата вступления в силу
13.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մայիսի 2014 թվականի N 403-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության` Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին միանալու հարցերով աշխատանքային խմբի 6-րդ նիստին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2014 թվականի մայիսի 12-16-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Կարինե Մինասյանինը, Գարեգին Մելքոնյանինը, Տիգրան Հարությունյանինը, Սուրեն Կարայանինը, Արա Պետրոսյանինը, Լուսինե Դավթյանինը, Գագիկ Քոչարյանինը, Լիլի Մաքսուդյանինը, Քրիստինե Պողոսյանինը և Կարինե Շահբազյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շավարշ Քոչարյանինը և Լևոն Ամիրջանյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Պատվիրակության ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել պատվիրակության՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. մայիսի 12

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

մայիսի 12-ի N 403-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Կ. Մինասյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (պատվիրակության ղեկավար)

Ս. Կարայան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Տ. Հարությունյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (2014 թ. մայիսի 12-14-ը)

Գ. Մելքոնյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (2014 թ. մայիսի 12-14-ը)

Շ. Քոչարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ա. Պետրոսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական (2014 թ. մայիսի 12-14-ը)

Լ. Դավթյան

 - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ (2014 թ. մայիսի 12-14-ը)

Լ. Ամիրջանյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (2014 թ. մայիսի 12-14-ը)

Գ. Քոչարյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ (2014 թ. մայիսի 12-14-ը)

Լ. Մաքսուդյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կանոնակարգման վարչության պետ (2014 թ. մայիսի 12-14-ը)

Ք. Պողոսյան

- ՀՀ ազգային վիճակագրության ծառայության աշխատակազմի վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժնի պետ (համաձայնությամբ, 2014 թ. մայիսի 12-14-ը)

Կ. Շահբազյան

- ՀՀ ազգային վիճակագրության ծառայության աշխատակազմի վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժնի գլխավոր մասնագետ (համաձայնությամբ, 2014 թ. մայիսի 12-14-ը)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան