ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՈՐՈՇ ՇՐՋԱՆԱՅԻՆ (ՔԱՂԱՔԱՅԻՆ) ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԻՎԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
Սահմանել Երևան քաղաքի Խորհրդային շրջանի շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների համար հինգ ժողովրդական դատավոր` չորսի փոխարեն, Աբովյանի շրջանի և Աբովյան քաղաքի համար երեք ժողովրդական դատավոր` երկուսի փոխարեն, Մասիսի շրջանի համար երկու ժողովրդական դատավոր` մեկի փոխարեն, Հրազդանի շրջանի և Հրազդան քաղաքի համար երեք ժողովրդական դատավոր` երկուսի փոխարեն:
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ | Հ. Ոսկանյան |
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության քարտուղար |
Ն. Ստեփանյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|