Գլխավոր տեղեկություն
Номер
N 1687-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (30.01.2014-07.10.2014)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.12.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.12.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.12.2004
Дата вступления в силу
15.12.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 դեկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 դեկտեմբերի 2004 թվականի N 1687-Ա

 

ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ՆՐԱՆՑ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի նոյեմբերի 29-ի «Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայական տալու կարգի մասին» N 551 որոշման 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայական տվող հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 9-ի «Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայականներ տվող հանձնաժողովների կազմը հաստատելու մասին» N 13 որոշման 1-ին կետը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. դեկտեմբերի 11
Երևան 

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 9-ի N 1687-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ՆՐԱՆՑ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Հարությունյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության
ծառայության տնօրենի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

   

Գ. Մուրադյան

- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

   

Ֆ. Բերիկյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

   

Ա. Համբարյան

-  ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

   

Ն. Կարապետյան

- ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ,
դատարանների նախագահների խորհրդի քարտուղար
(համաձայնությամբ)

   

Գ. Տեր-Վարդանյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության
ծառայության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

(հավելվածը փոփ. 17.03.05 N 305-Ա, խմբ. 19.09.10 N 1171-Ա, փոփ. 31.03.11 N 316-Ա, 23.01.14 N 49-Ա)