Գլխավոր տեղեկություն
Номер
N 110-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.02.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.02.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.02.2014
Дата вступления в силу
12.02.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 փետրվարի 2014 թվականի N 110-Ա

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Շիրակի 2ա հասցեի N 7 և Աբովյան քաղաքի Ճարտարագիտական քոլեջի հանրակացարաններում բնակվող՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար հատկացված հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սեփականաշնորհվող բնակելի տարածքները, որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց հետո, վեցամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը և բնակիչների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ բնակիչների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. փետրվարի  11

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

փետրվարի 6-ի N 110-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵրԵՎան քաղաքի Շիրակի 2ա հասցեի N 7 ԵՎ Աբովյան քաղաքի Ճարտարագիտական քոլեջի հանրակացարաններում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ԵՎ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցՎած՝ սեփականաշնորհման ենթակա բնակելի տարածքների

 

NN
ը/կ

Ազգանունը, անունը, հայրանունը

Անձնագրային տվյալները

Սեփականաշնորհման ենթակա բնակարանների գտնվելու վայրը,
սենյակների թիվը

Բնակարանի մակերեսը (քառ. մետր)

Սկզբնական արժեքը
(դրամ)

1.

Գրիգորյան Գրետա Գրիգորի

Ազարյան Իրինա Գեննադիի

Ազարյան Ռիմմա Գրիգորի

AM0350875, տրված` 27.06.2011 թ., 003-ի կողմից

AE0597199, տրված` 29.06.2000 թ., 003-ի կողմից

AK0226343, տրված` 27.01.2009 թ., 003-ի կողմից

քաղ. Երևան, Շիրակի 2ա հասցեի N 7 հանրակացարան,
N 203 սենյակ

16.9

69864.6

2.

Թումանյան Ելենա Լևի

Շախնազարով Հրանտ Սեմյոնի

AG0569094, տրված` 26.04.2006 թ., 003-ի կողմից

AG0668723, տրված` 22.03.2006 թ., 003-ի կողմից

քաղ. Երևան, Շիրակի 2ա հասցեի N 7 հանրակացարան,
N 520 սենյակ

16.5

68211

3.

Շախբարյան Արևիկ
Սլավիկի

Շախբարյան Հովհաննես Կարենի

Հովհաննիսյան Գայանե Կարենի

Շախբարյան Հռիփսիմե Կարենի

AM0539458, տրված` 30.11.2011 թ., 019-ի կողմից

Ծնված` 2003 թ.


Ծնված` 2004 թ.


Ծնված` 2006 թ.

քաղ. Աբովյան, Ճարտարագիտական քոլեջի հանրակացարան,
N 514 սենյակ

35.1

273429

4.

Բադալյան Զարինե Համբարձումի

Բադալյան Արամ Համբարձումի

Բադալյան Գայանե Համբարձումի

Բադալյան Արմեն Համբարձումի

AF0470641, տրված՝ 21.06.2012 թ., 019-ի կողմից

AM0483103, տրված՝ 24.10.2011 թ., 019-ի կողմից

AG0362015, տրված՝ 01.09.2004 թ., 019-ի կողմից


AK0226610, տրված՝ 23.01.2009 թ., 019-ի կողմից

քաղ. Աբովյան, Ճարտարագիտական քոլեջի հանրակացարան,
 N 910 սենյակ

34.6

269534

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան