ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 փետրվարի 2014 թվականի N 110-Ա
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Շիրակի 2ա հասցեի N 7 և Աբովյան քաղաքի Ճարտարագիտական քոլեջի հանրակացարաններում բնակվող՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար հատկացված հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սեփականաշնորհվող բնակելի տարածքները, որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց հետո, վեցամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը և բնակիչների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ բնակիչների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. փետրվարի 11 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի N 110-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԵրԵՎան քաղաքի Շիրակի 2ա հասցեի N 7 ԵՎ Աբովյան քաղաքի Ճարտարագիտական քոլեջի հանրակացարաններում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ԵՎ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցՎած՝ սեփականաշնորհման ենթակա բնակելի տարածքների
NN |
Ազգանունը, անունը, հայրանունը |
Անձնագրային տվյալները |
Սեփականաշնորհման ենթակա բնակարանների գտնվելու վայրը, |
Բնակարանի մակերեսը (քառ. մետր) |
Սկզբնական արժեքը |
1. |
Գրիգորյան Գրետա Գրիգորի Ազարյան Իրինա Գեննադիի Ազարյան Ռիմմա Գրիգորի |
AM0350875, տրված` 27.06.2011 թ., 003-ի կողմից AE0597199, տրված` 29.06.2000 թ., 003-ի կողմից AK0226343, տրված` 27.01.2009 թ., 003-ի կողմից |
քաղ. Երևան, Շիրակի 2ա հասցեի N 7 հանրակացարան, |
16.9 |
69864.6 |
2. |
Թումանյան Ելենա Լևի Շախնազարով Հրանտ Սեմյոնի |
AG0569094, տրված` 26.04.2006 թ., 003-ի կողմից AG0668723, տրված` 22.03.2006 թ., 003-ի կողմից |
քաղ. Երևան, Շիրակի 2ա հասցեի N 7 հանրակացարան, |
16.5 |
68211 |
3. |
Շախբարյան Արևիկ Շախբարյան Հովհաննես Կարենի Հովհաննիսյան Գայանե Կարենի Շախբարյան Հռիփսիմե Կարենի |
AM0539458, տրված` 30.11.2011 թ., 019-ի կողմից Ծնված` 2003 թ.
|
քաղ. Աբովյան, Ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, |
35.1 |
273429 |
4. |
Բադալյան Զարինե Համբարձումի Բադալյան Արամ Համբարձումի Բադալյան Գայանե Համբարձումի Բադալյան Արմեն Համբարձումի |
AF0470641, տրված՝ 21.06.2012 թ., 019-ի կողմից AM0483103, տրված՝ 24.10.2011 թ., 019-ի կողմից AG0362015, տրված՝ 01.09.2004 թ., 019-ի կողմից
|
քաղ. Աբովյան, Ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, |
34.6 |
269534 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |