Գլխավոր տեղեկություն
Номер
N 888-XI
Տիպ
Հրամանագիր
Тип
Исходный акт (01.06.1987-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՍՍՀԳՍՏ 1987.04.30/8(892) Հոդ.62
Принят
ՀՍՍՀ Գերագույն սովետի նախագահություն
Дата принятия
29.04.1987
Подписан
ՀՍՍՀ Գերագույն սովետի նախագահության նախագահ
Дата подписания
29.04.1987
Дата вступления в силу
01.06.1987

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

 

 Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՈՐՈՇ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՄԲ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԲՈՒԺԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՊՐՈՖԻԼԱԿՏՈՐԻՈՒՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը որոշում է.

I. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1967 թվականի մարտի 7-ի հրամանագրով հաստատված անչափահասների գործերի հանձնաժողովների կանոնադրության մեջ (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1967 թ., թիվ 8, հոդվ. 87, 1970 թ., թիվ 1, հոդվ. 16, 1971 թ., թիվ 15, հոդվ. 163, 1973 թ., թիվ 13, հոդվ. 113, 1977 թ., թիվ 8, հոդվ. 63, 1985 թ., թիվ 23, հոդվ. 302).

1. Կանոնադրության 12 հոդվածը «ուսումնադաստիարակչական» բառից հետո լրացնել «և բուժդաստիարակչական» բառերով:

2. Կանոնադրության 14 հոդվածում`

«ը» կետը լրացնել հետևյալ բառերով. «բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումի ադմինիստրացիայի հետ միասին դատարանին միջնորդագրեր ներկայացնել բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումից վաղակետ ազատելու մասին. բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումի ադմինիստրացիային համաձայնություն տալ դատարանին միջնորդագրեր ներկայացնելու տասնութ տարեկան դարձած թմրամոլությամբ հիվանդներին բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումից բուժաշխատանքային պրոֆիլակտորիում տեղափոխելու մասին».

«լ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«լ) դաստիարակչական աշխատանքային գաղութի ադմինիստրացիային համաձայնություն տալ դատապարտյալներին գաղութի սահմաններից դուրս առանց ուղեկցման երթևեկելու իրավունք տալու և տասնութ տարեկան դարձած դատապարտյալներին դաստիարակչական աշխատանքային գաղութում թողնելու մասին, ինչպես նաև բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումի ադմինիստրացիային համաձայնություն տալ տասնութ տարեկան դարձած թմրամոլությամբ հիվանդներին պրոֆիլակտորիումում թողնելու մասին»:

3. Կանոնադրության 18 հոդվածի «ը» կետը լրացնել «բացի թմրամոլությամբ հիվանդների բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումից» բառերով:

4. Կանոնադրության 19 հոդվածի երրորդ մասը «բուժդաստիարակչական հիմնարկներ» բառերից հետո լրացնել «բացի թմրամոլությամբ հիվանդների բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումներից» բառերով:

5. Կանոնադրության 26 հոդվածի առաջին մասը «բուժդաստիարակչական հիմնարկներում» բառերից հետո լրացնել «բացի թմրամոլությամբ հիվանդների բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումից» բառերով:

6. Կանոնադրության 27 հոդվածի առաջին մասում «սանը» , «սանի» բառերը փոխարինել «անձը» , «անձի» բառերով:

II. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի կողմից 1985 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայկական ՍՍՀ օրենսգրքի (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1985 թ., թիվ 23, հոդվ. 295) 186 հոդվածի վերնագրում և բովանդակության մեջ «դաստիարակչական-աշխատանքային և բուժ-աշխատանքային պրոֆիլակտորիումներում» բառերը փոխարինել «դաստիարակչական-աշխատանքային, բուժաշխատանքային և բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումներում» բառերով:

III. Առողջապահության վերաբերյալ Հայկական ՍՍՀ 1970 թվականի դեկտեմբերի 18-ի օրենքի (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1971 թ., թիվ 2, հոդվ. 20, 1975 թ., թիվ 2, հոդվ. 8) 47.1 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Այդպիսի բուժումից խուսափող հիվանդները շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանի որոշմամբ ենթակա են ուղարկման բուժաշխատանքային պրոֆիլակտորիումներ, իսկ 16 տարեկան դարձած անչափահասները` բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումներ` հարկադրական բուժման, վեց ամսից մինչև երկու տարի ժամանակով»:

IY. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1986 թվականի փետրվարի 20-ի հրամանագրով հաստատված խրոնիկական ալկոհոլիկների և թմրամոլությամբ հիվանդների` Հայկական ՍՍՀ ներքին գործերի մինիստրության բուժաշխատանքային պրոֆիլակտորիումի կանոնադրության մեջ.

1. Կանոնադրության 1 հոդվածի առաջին մասում «և թմրամոլ այն հիվանդները» բառերը փոխարինել «և չափահաս թմրամոլ այն հիվանդները» բառերով:

2. Կանոնադրության 8 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բուժաշխատանքային պրոֆիլակտորիումի ներքին կարգապահության կանոնները սահմանում է Հայկական ՍՍՀ ներքին գործերի մինիստրությունը` համաձայնեցնելով Հայկական ՍՍՀ առողջապահության մինիստրության հետ»:

Y. «Խրոնիկական ալկոհոլիկների հարկադրական բուժման և աշխատանքային վերադաստիարակության մասին» ու «Թմրամոլությամբ հիվանդների հարկադրական բուժման և աշխատանքային վերադաստիարակության մասին» Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1987 թվականի ապրիլի 29-ի հրամանագրերն ընդունելու կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել.

1. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1971 թվականի մայիսի 26-ի «Մոլի հարբեցողների (ալկոհոլիկների) և թմրադեղամոլների հարկադրական բուժման ու աշխատանքային վերադաստիարակության մասին» հրամանագիրը (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր,, 1971 թ., թիվ 10, հոդվ. 89):

2. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1984 թվականի փետրվարի 29-ի «Մոլի հարբեցողների (ալկոհոլիկների) և թմրադեղամոլների հարկադրական բուժման ու աշխատանքային վերադաստիարակության մասին» Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, հրամանագիրը (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1984 թ., թիվ 4, հոդվ. 35):

3. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1985 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայկական ՍՍՀ որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հրամանագրի IY հատվածը (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1985 թ., թիվ 23, հոդվ. 307):

YI. Հաստատել թմրամոլությամբ հիվանդների բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումի կանոնադրությունը (կցվում է):

YII. Սույն հրամանագիրը կիրարկել 1987 թվականի հունիսի 1-ից:

 

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության նախագահ` Հ. Ոսկանյան

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության քարտուղար`
Ն. Ստեփանյան


29 ապրիլի 1987 թվականի,
քաղ. Երևան
N 888-XI.

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1987 թվականի ապրիլի 29-ի հրամանագրով

 

 ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՄԲ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԲՈՒԺԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՊՐՈՖԻԼԱԿՏՈՐԻՈՒՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Թմրամոլությամբ հիվանդների բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումում պահվում են 16 տարեկան դարձած այն աշխատունակ անչափահաս հիվանդները, որոնք խուսափում են առողջապահության մարմինների բուժպրոֆիլակտիկ հիմնարկներում պարտադիր բուժումից կամ այդպիսի բուժում անցնելուց հետո շարունակում են թմրանյութերի գործածումը: Հիշյալ անձինք բուժդաստիարակչական պրոֆիլակտորիում են ուղարկվում շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանի որոշմամբ:

Անչափահասների հարկադրական բուժման ժամկետը հաշվվում է բուժդաստիարակչական պրոֆիլակտորիում նրանց ներկայանալու պահից:

2. Բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումների հիմնական խնդիրն է սույն կանոնադրության 1-ին կետում նշված անձանց բուժումը և վերադաստիարակումը: Այդ նպատակով պրոֆիլակտորիումներում անցկացվում է հատուկ հակաթմրամոլային բուժում, սահմանվում է մեկուսացման ռեժիմ, կազմակերպվում է հանրակրթական և պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսուցում:

3. Բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումները գտնվում են Հայկական ՍՍՀ ներքին գործերի մինիստրության անմիջական ենթակայության տակ:

4. Թմրամոլությամբ հիվանդ անչափահասների հարկադրական բուժման կազմակերպումը իրականացվում է առողջապահության մարմինների կողմից:

Բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումներում պահվող անչափահասների նկատմամբ հսկողությունը, դաստիարակչական աշխատանքի կազմակերպումը և ռեժիմի ապահովումը դրվում են ներքին գործերի մարմինների վրա:

5. Բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումներին առընթեր ստեղծվում են հանրակրթական դպրոցներ և պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարաններ` ուսումնաարտադրական արհեստանոցներով: Պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարան ավարտած անձինք բարձրացնում են իրենց որակավորումը և աշխատում ուսումնաարտադրական արհեստանոցներում:

Բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումներում պահվող անձանց հանրակրթական և մասնագիտական պատրաստումը դրվում է ընդհանուր միջնակարգ և պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության ղեկավարումն իրականացնող մարմինների վրա:

6. Բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումների գործունեությունն իրականացվում է ժողովրդական դեպուտատների համապատասխան շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային սովետների գործադիր կոմիտեներին առընթեր անչափահասների գործերի հանձնաժողովների վերահսկողությամբ, որոնք բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումների ադմինիստրացիաներին օգնություն են ցույց տալիս դրանցում պահվող անձանց վերադաստիարակման և ուղղման աշխատանքում:

7. Թմրամոլությամբ հիվանդների բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումների կազմակերպումը և լուծարքը, դրանց ընդհանուր ղեկավարումը և գործունեության վերահսկողությունը իրականացնում է ՍՍՀՄ ներքին գործերի մինիստրությունը:

8. Բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումների գործունեությունը հիմնվում է սոցիալիստական օրինականության խստիվ պահպանման վրա:

Բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումներում օրինականության պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնում են ՍՍՀՄ գլխավոր դատախազը և նրան ենթակա Հայկական ՍՍՀ դատախազն ու ստորադաս դատախազները «ՍՍՀՄ դատախազության մասին» ՍՍՀՄ օրենքին համապատասխան:

9. Բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումների տեսչական ստուգումը իրականացնում են պրոֆիլակտորիումների գործունեության ստուգման ու վերահսկողության իրավունքից օգտվող անձինք` իրենց վերաբերող մասում` ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ համապատասխան մինիստրությունների և գերատեսչությունների կարգադրագրերի հիման վրա:

10. Բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումները օգտվում են իրավաբանական անձի իրավունքներից և ունեն գերբավոր կնիք:

 

ՌԵԺԻՄԸ ԲՈՒԺԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՊՐՈՖԻԼԱԿՏՈՐԻՈՒՄՈՒՄ

 

11. Բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումում սահմանվում է ռեժիմ, որն ապահովում է բժշկական նշանակումների և հանրակրթական ու մասնագիտական պատրաստականության պահանջների կատարումը դրանցում պահվող անձանց կողմից, ինչպես նաև նրանց նկատմամբ հսկողությունը:

12. Բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումում ներքին կարգապահության կանոնները սահմանում է Հայկական ՍՍՀ ներքին գործերի մինիստրությունը` համաձայնեցնելով Հայկական ՍՍՀ առողջապահության մինիստրության, Հայկական ՍՍՀ լուսավորության մինիստրության և Հայկական ՍՍՀ պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության պետական կոմիտեի հետ:

13. Մեկ բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումում արական և իգական սեռի թմրամոլությամբ հիվանդներ պահել չի թույլատրվում:

14. Տասնութ տարեկան դարձած թմրամոլությամբ հիվանդներին բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումից բուժաշխատանքային պրոֆիլակտորիում տեղափոխելու հարցը լուծվում է շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանի կողմից` բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումի ադմինիստրացիայի միջնորդագրով, որը պետք է համաձայնեցված լինի անչափահասների գործերի հանձնաժողովի հետ:

Տասնութ տարեկան դարձած թմրամոլությամբ հիվանդներին բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումում թողնելը մինչև հարկադրական բուժման ժամկետի լրանալը կատարվում է բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումի պետի պատճառաբանված որոշմամբ, որը պետք է համաձայնեցված լինի անչափահասների գործերի հանձնաժողովի հետ և հաստատված` դատախազի կողմից:

Տասնութ տարեկան դարձած թմրամոլությամբ հիվանդներին բուժաշխատանքային պրոֆիլակտորիում տեղափոխելը կամ բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումում թողնելը կատարվում է բժշկական եզրակացության հիման վրա` հաշվի առնելով հիվանդի անձը և բուժդաստիարակչական ներգործության արդյունքները:

15. Բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումում պահվող անձանց չի թույլատրվում իրենց մոտ ունենալ անձնական փաստաթղթեր, դրամ և պահելու համար արգելված իրեր:

Անձնական փաստաթղթերի և դրամի պահումը իրականացնում է պրոֆիլակտորիումի ադմինիստրացիան:

Բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումում պահվող անձինք անհրաժեշտ դեպքերում ենթարկվում են անձնական զննության, որը կատարվում է միայն զննվողի հետ նույն սեռին պատկանող անձանց կողմից:

Թմրամոլությամբ հիվանդ անձինք բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումում պահվելու ընթացքում կրում են սահմանված ձևի հագուստ:

16. Թմրամոլությամբ հիվանդ անչափահասներին պահելու, բուժումը կազմակերպելու, հսկելու, նրանց հետ դաստիարակչական աշխատանքի իրականացման, հանրակրթական և մասնագիտական պատրաստման կարգը որոշվում է ՍՍՀՄ ներքին գործերի մինիստրության, ՍՍՀՄ առողջապահության մինիստրության, ՍՍՀՄ պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության պետական կոմիտեի, ՍՍՀՄ լուսավորության մինիստրության կողմից հաստատվող հրահանգով, որը պետք է համաձայնեցված լինի ՍՍՀ Միության դատախազության հետ:

 

ԲՈՒԺՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

17. Բուժանձնակազմը բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումում կազմակերպում և անցկացնում է հատուկ բուժման ողջ կոմպլեքսը, կարծիք է տալիս պրոֆիլակտորիումում պահվող անձանց պրոֆեսիոնալ-տեխնիկական կողմնորոշման մասին, հետևում է սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանը, կազմակերպում է սանիտարալուսավորական աշխատանք:

18. Բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումում պահվող անձանց բուժօգնություն ցույց տալու համար անհրաժեշտության դեպքում օգտագործվում են առողջապահության մարմինների բուժհիմնարկները:

 

ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

19. Բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումում դաստիարակչական աշխատանքը նպատակամղվում է օրենքները, սոցիալիստական համակեցության կանոնները խստիվ պահպանելու ոգով անչափահասների դաստիարակմանը, պրոֆեսիոնալ-տեխնիկական, հանրակրթական և կուլտուրական մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև բժշկական նշանակումների կատարման անհրաժեշտության մեջ նրանց համոզելուն:

Դաստիարակչական աշխատանքի մասնակցությանը սահմանված կարգով ներգրավվում են հասարակական կազմակերպությունների և աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչները:

 

ԲՈՒԺԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՊՐՈՖԻԼԱԿՏՈՐԻՈՒՄՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

20. Բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումներում պահվող անձինք պարտավոր են`

պահպանել պրոֆիլակտորիումում սահմանված ներքին կարգապահության կանոնները, կատարել ադմինիստրացիայի, բժշկական և մանկավարժական անձնակազմի պահանջները.

զբաղվել հանրօգուտ աշխատանքով, սահմանված կարգով սովորել դպրոցում և պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանում.

պահպանել կարգապահությունը և անվտանգության տեխնիկայի կանոնները.

խնամքով վերաբերվել սոցիալիստական սեփականությանը.

պահպանել մաքրություն և կարգուկանոն բնակելի, արտադրական շենքերում և պրոֆիլակտորիումի տերիտորիայում.

աջակցել ադմինիստրացիային կարգուկանոնի պահպանման գործում:

Պրոֆիլակտորիումում պահվող անձինք իրավախախտումներ թույլ տալու և պատճառած վնասի համար պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

21. Բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումում պահվող անձինք իրավունք ունեն`

մասնագիտական պատրաստման ընթացքում կատարվող աշխատանքի համար ստանալ դրամական վարձատրություն, որը կարող է փոխանցվել անձնական հաշվին կամ ուղարկվել մերձավոր ազգականներին կամ նրանց փոխարինող անձանց.

անձնական հաշիվներում եղած միջոցների հաշվին անկանխիկ հաշվարկով ձեռք բերել սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ամիսը մինչև 25 ռուբլի գումարով.

ունենալ ամենամսյա կարճատև և տարին վեց երկարատև տեսակցություններ մերձավոր ազգականների կամ նրանց փոխարինող անձանց հետ.

ամեն ամիս ստանալ ծանրոց կամ հանձնուք և փաթեթ.

ստանալ և ուղարկել նամակներ` առանց դրանց քանակի սահմանափակման.

օգտվել սեղանի խաղերից, երաժշտական գործիքներից և սպորտային գույքից:

22. Բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումում պահվող անձանց նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ միջոցները`

շնորհակալության հայտարարում.

գովասանագրով պարգևատրում.

նախկինում նշանակված տույժի վաղակետ հանում:

Լավ վարքի, ուսման նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքի և բուժանձնակազմի պահանջների կատարման դեպքում դատարանի կողմից պրոֆիլակտորիումում պահելու ժամկետի կեսը կրելուց հետո նրանց կարող է թույլատրվել`

ամիսը մեկ անգամ լրացուցիչ տեսակցություն ազգականների հետ.

ամիսը մեկ անգամ ստանալ լրացուցիչ ծանրոց կամ հանձնուք:

23. Բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումում սահմանված ներքին կարգապահության կանոնները խախտող կամ բուժումից և ուսումից խուսափող անձանց նկատմամբ կիրառվում են տույժի հետևյալ միջոցները`

նախազգուշացում կամ նկատողություն.

արտահերթ հերթապահության նշանակում` պրոֆիլակտորիումի շենքերը և տերիտորիան մաքրելու համար.

զրկում հերթական ծանրոցը կամ հանձնուքը ստանալու իրավունքից.

զրկում հերթական տեսակցությունից.

տեղավորում կարգապահական մեկուսարանում մինչև 5 օր ժամանակով:

24. Բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումներում պահվող անձանց նկատմամբ խրախուսանք և տույժ նշանակելու իրավունքից օգտվում են պրոֆիլակտորիումի պետը և նրա տեղակալները: Կարգապահական մեկուսարանում տեղավորելու իրավունքը վերապահվում է միայն բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումի պետին:

25. Բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումներում պահվող անձինք ապահովվում են բնակարանային-կենցաղային անհրաժեշտ պայմաններով, սննդով և իրեղեն գույքով ըստ սահմանված նորմաների, դասագրքերով և ուսումնական ձեռնարկներով, թերթերով, ամսագրերով, գեղարվեստական և քաղաքական գրականությամբ, սեղանի խաղերով, սպորտային և այլ գույքով:

 

ԲՈՒԺԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՊՐՈՖԻԼԱԿՏՈՐԻՈՒՄՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼԸ

 

26. Բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումներում պահվող անձինք ազատվում են դատարանի կողմից նշանակված բուժման ժամկետը լրանալուց հետո կամ վաղակետ:

Վաղակետ ազատումը բժշկական եզրակացության հիման վրա կատարվում է բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումի գտնվելու վայրի շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանի կողմից` պրոֆիլակտորիումի ադմինիստրացիայի և անչափահասների գործերի հանձնաժողովի համատեղ միջնորդագրով:

27. Բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումից ազատվող անձանց մասին ադմինիստրացիան ազատվելուց առնվազն մեկ ամիս առաջ հայտնում է նրանց բնակության վայրի ժողովրդական դեպուտատների համապատասխան սովետի գործադիր կոմիտեի անչափահասների գործերի հանձնաժողովին և հանրապետական հոգենևրոլոգիական դիսպանսերին` անհրաժեշտ հսկողություն ապահովելու համար:

Ազատվող անչափահասները հանձնվում են ծնողներին կամ նրանց փոխարինող անձանց կամ էլ պրոֆիլակտորիումի աշխատակցի կողմից ուղեկցվում են մինչև մշտական բնակության վայրը: Ազատվողի նախկին բնակության վայրի անչափահասների գործերի հանձնաժողովը պրոֆիլակտորիումի ադմինիստրացիայի միջնորդագրով միջոցներ է ձեռնարկում նրան ըստ ունեցած մասնագիտության աշխատանքի կամ ուսման տեղավորելու, ինչպես նաև անհրաժեշտ բնակարանային-կենցաղային պայմաններ ստեղծելու համար: Բացառիկ դեպքերում, երբ դաստիարակչական նկատառումներով նպատակահարմար չէ անչափահասին նախկին բնակության վայրն ուղարկելը, նրա տեղավորումը պրոֆիլակտորիումի ադմինիստրացիայի միջնորդագրով իրականացնում է պրոֆիլակտորիումի գտնվելու վայրի անչափահասների գործերի հանձնաժողովը:

28. Բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումներում պահվող անձանց մոտ այդ հիմնարկներում գտնվելուն արգելք հանդիսացող հիվանդության նշաններ հայտնաբերելու դեպքում ադմինիստրացիան բժշկական եզրակացության հիման վրա միջնորդություն է հարուցում պրոֆիլակտորիումի գտնվելու վայրի շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանի առջև` նրանց վաղակետ ազատման մասին:

Այդ անձանց ազատելու դեպքում պրոֆիլակտորիումի ադմինիստրացիան կազմակերպում է նրանց համապատասխան բուժհիմնարկ հասցնելը, եթե դա անհրաժեշտ է:

29. Բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումից դուրս գրվող անձանց հետ կատարվում է լրիվ վերջնահաշիվ: Նրանց են վերադարձվում անձնական իրերը, փաստաթղթերը, իսկ անձնական հաշիվներում եղած դրամը հանձնվում է (ուղարկվում է) ծնողներին կամ նրանց փոխարինող անձանց:

30. Բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումում գտնվելու ժամկետը հաշվվում է ընդհանուր աշխատանքային ստաժի մեջ և մտցվում աշխատանքային գրքույկի մեջ, իսկ աշխատանքային գրքույկ չլինելու դեպքում տրվում է տեղեկանք:

31. Անհրաժեշտ դեպքերում բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումից ազատվող անձին կարող է տրվել միանվագ դրամական նպաստ: