Գլխավոր տեղեկություն
Номер
N 86-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.03.2014-22.07.2020)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.02.19/7(1020) Հոդ.74
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.01.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.02.2014
Дата вступления в силу
01.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 2014 թվականի N 86-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԱՌԱՋԱՑԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՒ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՏԱՐՐԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ պետական կառավարման մարմինները քարտեզագրագեոդեզիական ֆոնդի արդիականությունն ապահովելու նպատակով, մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին տրամադրում են նախորդող տարվա ընթացքում նոր առաջացած տարածական տվյալների և տեղագրական տարրեր պարունակող օբյեկտների վերաբերյալ տեղեկատվություն` համաձայն հավելվածի:

2. Առաջարկել համայնքների ղեկավարներին մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին տրամադրել սույն որոշման 1-ին կետում նշված տվյալները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. փետրվարի 10

Երևան

 

 

 

Հավելված 

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունվարի 16-ի N 86-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՆՈՐ ԱՌԱՋԱՑԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՎ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՏԱՐՐԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

Պետական կառավարման
մարմնի անվանումը,
լիազորված մարմինները

Նոր առաջացած տարածական տվյալի և տեղագրական տարրի անվանումը

Նոր առաջացած տարածական տվյալի և տեղագրական տարրի տեսակը

1

2

3

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

1. Վարչական սահմաններ

1) մարզային
2) համայնքային

2. Ջրագրություն

1) ջրամբարներ
2) ջրանցքներ
3) հիդրոէլեկտրակայաններ
4) ջրագծեր
5) ջրաչափական դիտակետեր, խորաչափեր
6) ջրաղբյուրներ, կառուցապատ աղբյուրներ, շատրվաններ և ցայտաղբյուրներ
7) պատվարներ
8) կապտաժներ, պոմպակայաններ
9) խմելու ջրի մաքրման կայաններ, կեղտաջրերի մաքրման կայաններ, խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարներ
10) ջրհորներ, խորքային հորեր
11) թունելներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

3. Երկաթգծերի ենթակառուցվածք

1) երկաթգծեր
2) կայարաններ և կայաններ
3) թունելներ
4) կամուրջներ
5) մետրոպոլիտեն

4. Ավտոճանապարհների ենթակառուցվածք

1) ավտոճանապարհներ (տարբեր կարգի)
2) կառուցվող ճանապարհներ
3) էստակադներ
4) կամուրջներ
5) ավտոկայաններ
6) ավտոմայրուղիներ, խճուղիներ, գրունտային ճանապարհներ
7) կապի գծեր (մալուխներ)
8) թունելներ

5. Հեռուստա- և ռադիոաշտարակներ

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

6. Գազատարներ

 

7. Էլեկտրագծեր, ենթակայաններ

 

8. Ընդերքի տեղամասեր

1) հանքավայրեր
2) ուսումնասիրվող տարածքներ
3) հետախուզահորեր և հանքահորեր

9. Ատոմա- և ջերմակայաններ, այլընտրանքային էլեկտրական կայաններ

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

10. Բուսականություն

1) անտառներ
2) այգիներ

ՀՀ բնապահպանության նախարարություն

11. Բնություն

1) բնության հատուկ պահպանվող տարածքներ (արգելոցներ, արգելավայրեր, ազգային պարկեր, բնության հուշարձաններ)

12. Օդերևութաբանական կայաններ

 

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչություն

13. Օդանավակայաններ

 

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ համայնքներ

14. Թաղամասեր

 

15. Շենքեր և շինություններ

1) հիվանդանոցներ, այլ բուժհիմնարկներ
2) արդյունաբերական օբյեկտներ
3) ուսումնական և գիտական հաստատություններ
4) մարզական կառույցներ
5) բնակելի շենքեր

16. Գերեզմանոցներ

 

ՀՀ մշակույթի նախարարություն

17. Պատմության և մշակույթի հուշարձաններ

1) հնագիտական հուշարձաններ
2) պատմական և մոնումենտալ արվեստի հուշարձաններ (գերեզմաններ, կոթողներ, կառույցներ)
3) քաղաքաշինական և ճարտարապետական հուշարձաններ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան