Գլխավոր տեղեկություն
Номер
նո. 2181-9
Տիպ
Հրամանագիր
Тип
Исходный акт (25.10.1978-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՍՍՀԳՍՏ 1978.10.31/20(687) Հոդ.241
Принят
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահություն
Дата принятия
25.10.1978
Подписан
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության նախագահ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության քարտուղար
Дата подписания
25.10.1978

հայկական Սսհ գերագույն սովետի նախագահության

հ ր ա մ ա ն ա գ ի ր ը

վեներական հիվանդությունների բժշկական ստուգումից եվ պրոֆիլակտիկ բուժումից հրաժարվող անձանց հարկադրական բժշկական ստուգման եվ պրոֆիլակտիկ բուժման մասին

 

հանրապետությունում վեներական հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով հայկական ՍՍՀ գերագույն սովետի նախագահությունը որոշում է.

1. առողջապահության մարմիններին իրավունք վերապահել`

ա) հարկադրական բժշկական ստուգման ենթարկելու այն անձանց, որոնց վեներական հիվանդությամբ տառապելու մասին բավարար տվյալներ կան, եթե այդ անձինք հրաժարվում են ստուգումից.

բ) հարկադրական պրոֆիլակտիկ բուժման ենթարկել` ուղարկելով ստացիոնար բուժման այն անձանց, ովքեր վեներական հիվանդությամբ տառապողի հետ շփման մեջ են եղել և հրաժարվում են պրոֆիլակտիկ բուժումից:

2. սույն հրամանագրի 1 հոդվածում նշված անձինք հարկադրական բժշկական ստուգման և հարկադրական պրոֆիլակտիկ բուժման են ուղարկվում առողջապահության մարմինների բժշկական եզրակացությունների հիման վրա:

3. վեներական հիվանդությամբ տառապողի հետ շփման մեջ գտնված անձանց հարկադրական պրոֆիլակտիկ բուժումը շարունակվում է մինչև բուժման անհրաժեշտ կուրսի ավարտումը և դադարեցվում է առողջապահության մարմինների որոշմամբ:

4. հարկադրական բժշկական ստուգման և հարկադրական պրոֆիլակտիկ բուժման ենթակա անձինք պարտավոր են բուժհիմնարկ ներկայանալ առողջապահության մարմինների գրավոր նախազգուշացումից հետո երեք օրվա ընթացքում:

նշված ժամկետին չներկայանալու դեպքում հարկադրական բժշկական ստուգման և հարկադրական պրոֆիլակտիկ բուժման ենթակա անձինք բուժհիմնարկ են բերվում ներքին գործերի մարմինների կողմից` առողջապահության հիմնարկների գրավոր կարգադրության հիման վրա:

5. սույն հրամանագրով նախատեսված ստուգումից և հարկադրական պրոֆիլակտիկ բուժումից խուսափող կամ սկսված բուժումն ինքնագլուխ դադարեցնող անձինք ենթակա են քրեական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:

 

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության նախագահ`

Բ. Սարկիսով

 

Հայկական ՍՍՀ Գերագույն
սովետի նախագահության քարտուղար`

Մ. Բախչինյան

 

25 հոկտեմբերի 1978 թվականի
քաղ. Երևան

-------------------------------
Արձ. նո. 46, կետ 5

նո. 2181-9