ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2014 թվականի N 28-Ա
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերին համապատասխան`
1. Հաստատել Համաշխարհային բանկի պատվիրակության հետ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շուրջ բանակցություններ վարող հայկական պատվիրակության անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Լիազորել հայկական պատվիրակության ղեկավարին բանակցությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել համապատասխան փաստաթղթեր:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. հունվարի 30 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. հունվարի 30-ի N 28-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Կ. Հարությունյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ (հայկական պատվիրակության ղեկավար) |
Ս. Սիմոնյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության գլխավոր մասնագետ |
Կ. Գասպարյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ |
Հ. Գասպարյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցների ֆինանսական ծրագրավորման վարչության պետ |
Ժ. Ասատրյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի տնտեսության սոցիալական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ |
Ն. Նիկողոսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն քաղաքականության վարչության պետ |
Ա. Մարության |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության հաշվառման և սպասարկման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ |
Պ. Քարամյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետի տեղակալ |
Ս. Մակյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |