ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունվարի 2014 թվականի N 7-Ա
Լ. ԽԵՉՈՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր, արձակագիր Լևոն Խեչոյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Լ. Խեչոյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. հունվարի 13 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. հունվարի 13-ի N 7-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Պողոսյան |
-ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Ավետիսյան |
-ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ |
Ս. Խաչատրյան |
-ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Ա. Սուքիասյան |
-Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ս. Հովհաննիսյան |
-ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Հովնան եպիսկոպոս Հակոբյան |
-Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ) |
Է. Միլիտոնյան |
-«Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Գ. Մանասյան |
-«Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Հ. Թամրազյան |
-«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Վ. Խեչոյան |
-Լ. Խեչոյանի որդին (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|