ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 ապրիլի 2014 թվականի N 351-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1163-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի «Արդյունաբերության զարգացման հիմնադրամ ստեղծելու մասին» N 1163-Ն որոշման 2-րդ կետով հաստատված կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 14-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) ինովացիոն, տեխնոլոգիական, արդյունաբերության զարգացման ծրագրերին գույքային և այլ աջակցության ցուցաբերում.».
2) 26-րդ կետի`
ա. առաջին նախադասության մեջ «ինն» և «հինգ» բառերը համապատասխանաբար փոխարինել «տասը» և «վեց» բառերով,
բ. երկրորդ նախադասության մեջ «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. ապրիլի 3 |