Գլխավոր տեղեկություն
Номер
N 69-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.02.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.01.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.02.2014
Дата вступления в силу
04.02.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունվարի 2014 թվականի N 69-Ա

 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. ՏՐԱԿԵՐ 7 (TRACKER 7) էլեկտրոնային համակարգի ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան կողմից մատակարարված տեխնիկական միջոցներն ամրացնել «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշմամբ ամրացվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. փետրվարի  3

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունվարի 30-ի N 69-Ա որոշման

 

 

NN
ը/կ

 

Անվանումը

 

Միավորի արժեքը
(դրամ)

Գույք ստացող մարմինների անվանումը և տեխնիկական միջոցների թիվը

 

Ընդհանուր արժեքը
(դրամ)

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն(հատ)

ՀՀ արտաքին գործերի նախարարություն
(հատ)

ՀՀ կառավարու-թյանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն
(հատ)

ՀՀ կառավարու-թյանն առընթեր պետական եկամուտների կոմիտե(հատ)

1

2

3

4

5

6

7

8

1.

Համակարգիչ (HP Pro 3130MT)

 

 

828476.00

8

1

1

9

 

 

18741044.00

2.

Մոնիթոր (HP Compaq LE1711)

8

1

1

9

3.

Ստեղնաշար

8

1

1

9

4.

Մկնիկ

8

1

1

9

5.

Բազմաֆունկցիոնալ տպիչ սարք (HP LaserJet Pro M1132)

 

86237.0

 

5

 

1

 

1

 

3

 

862370.00

6.

Սերվեր

3440435.00

1

-

-

-

3440435.00

7.

Տպիչ HP Color LaserJet CP4025DN

696255.00

1

-

-

-

696255.00

8.

Կոմուտատոր HP E6400-6XG cl Switch

1897210.00

1

-

-

-

1897210.00

9.

Կոմուտատոր HP ProCurve 1410-8G Switch

29374.00

2

-

-

-

58748.00

10.

Անխափան սնուցման սարք APC Smart-IPS 2200VA

592000.00

1

-

-

-

592000.00

11.

Ցանցային անվտանգության սարք ASA5520-BUN-K9

2667330.00

1

-

-

-

2667330.00

12.

Ցանցային մալուխ Patch cord, S/FTP, PimF 600, 10GbitXG

17390.00

29

-

-

-

504310.00

13.

Օդորակիչ Bosch B1ZMA/I24602

199354.00

1

-

-

-

199354.00

14.

Մոնտաժային պահարան HP Sv Rack S10614 14U

437625.00

1

-

-

-

437625.00

15.

KVM տեսակի փոխանջատիչ
D-Link DKVM-4K

12428.00

1

-

-

-

12428.00

16.

Ֆոտոխցիկ OLYMPUS Digital Camera Stylus 5010

63265.00

2

-

-

-

126530.00

 

 Ընդամենը

         

30235639.00

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան