ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով «Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 15 և 53 հոդվածների պահանջները, որոշում եմ.
1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը ուսումնասիրել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության վիճակը, միջոցներ ձեռնարկել դրանց անձեռնմխելիությունը ապահովելու համար, ճշգրտել պատմության և մշակույթի հանրապետական նշանակության անշարժ հուշարձանների ցանկն ու դրանց պահպանության գոտիների տարածքները և վերջիններիս պետական իշխանության տեղական մարմիններից, ինչպես նաև այլ հողօգտագործողներից հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչության հաշվեկշռին:
Նշված միջոցառումներն ավարտել 1992 թվականի դեկտեմբերի 31-ը:
2. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
15 օգոստոսի 1992 թ. ՆՀ-146 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.12.2001, ՆՀ-1005 | 15.01.2002, ՆՀ-146 | |
23.03.1993, ՆՀ-217 | 23.03.1993, ՆՀ-146 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|