ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 մարտի 2014 թվականի N 239-Ա
Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԲԵՌԼԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյանին 2014 թվականի ապրիլի 8-10-ը գործուղել Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)` «Բեռլին 2014 թ. արևելյան համաժողովին» մասնակցելու համար:
2. Վ. Գաբրիելյանի՝ Բեռլին գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Վ. Գաբրիելյանի՝ Բեռլին մեկնելու հետ կապված հարցերը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 28 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.04.2014, N 276-Ա | 10.04.2014, N 239-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|